Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բացասական է գնահատում Բարձրագույն դատական խորհրդի տարածած վերջին հայտարարությունը, ըստ որի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում եւ հրաժարական տալ։ Այս մասին Մխիթար Պապոյանն ասել է 168.am-ի հետ զրույցում։
«Ինձ համար անհասկանալի էր՝ դա ԲԴԽ նախագահի խոսքն էր, մամուլի ծառայության ղեկավարի, թե հավաքական մարմնի։ Զարմանալի էին այդ ձեւակերպումները։ Շատ բացասական եմ վերաբերվում։ Քանի որ կոնկրետ չգիտեմ՝ ում խոսքերն են, այս պահին լիարժեքորեն չեմ կարող պատասխանել։ Եթե դա լինի ԲԴԽ նախագահի պատասխանը, դրան այլ բնորոշում կարող եմ տալ, եթե լինի մամուլի ծառայության պատասխանատուինը՝ այլ պատասխան»,- նշել է Պապոյանը։