Համեստ Հայրապետյանը ամուսնու գերեզմանին չի կարող այցելել։
Քառասունքին էլ չգնաց։
Ամուսինը մահացել է անցած տարվա օգոստոսի վերջին, իսկ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի գերեզմանները Ադրբեջանը զավթել է սեպտեմբերի 13-ին՝ եռօրյա ահաբեկչության ժամանակ։
Ջուրը, Արոտավայրերը, Արտերը, ճանապարհներն ամբողջը գրավել է թշնամին և միայն մի ճանապարհ է մնացել գյուղին, որ ամբողջությամբ շրջափակման մեջ չընկնի։
Եթե գրավեն գյուղը, տարածքի մյուս գյուղերն ու Կապանի ճանապարհը կանցնի դրանց։ Եվ եթե չազատվենք դավաճաններից այդպես էլ լինելու է մինչև կհասնեն Երևան։
Այս իրավիճակը Արցախը դավաճանելու հետևանքն է։