f

Անկախ

«Հրապարակ». Երբ 10 հոգով գնում են խաշ ուտելու, հնարավո՞ր է պատկերացնել, որ բոլորն էլ նույն նախասիրություններն ունենան խաշի շուրջ


Երեկ տեղի ունեցավ դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ-ի դատավոր անդամի ընտրության հարցն էր։ Վերջին շրջանում դատավորների ու ԲԴԽ-ի միջեւ հարաբերությունները լարված են, քանի որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարգապահական վարույթներով փորձում են դատական համակարգն իրենց ենթարկեցնել։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ԲԴԽ-ի կարգապահական վարույթների եւ դատավորների լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ։


«Ես ցանկացած գործընթացի, որը Սահմանադրության եւ օրենքների շրջանակներից է բխում, կողմ եմ, այլ հարց է, թե այդ գործընթացները որքանով են իրականացնում դրանց տրամաբանության շրջանակներում, եւ որքանով են այդ նպատակները, որոնք դրված են օրենքի կոնտեքստում, պահպանվում։ Քանի որ ես՝ ինքս, այն անձնավորությունը չեմ, որը պետք է գնահատական տա այդ գործընթացներին, բնականաբար, չեմ կարող ԲԴԽ գործունեության վերաբերյալ այդ մասով որեւէ գնահատական տալ։ Քիչ առաջ ինձ հարցադրումներ էին անում միջազգային կառույցների գնահատականների վերաբերյալ․ իրենք պետք է ասեն, թե ինչից ելնելով են այդ համոզմունքին եկել, որ դատական համակարգում խնդիրներ կան։ Ես ինձ վերաբերելի մասով ասում եմ, որ այն խնդիրները, որոնք Դուք մատնանշում եք, ես անձամբ ինձ վրա չեմ զգացել»,- պատասխանեց դատավորը։

Իսկ իր գնահատմամբ՝ այժմ դատական համակարգն ի՞նչ հեղինակություն ունի, նախկինում տարբեր պիտակներ էին կպցնում՝ «վնգստացող դատավորներ», կաշառակերներ» եւ այլն։ «Ես դատական համակարգի մասով հետեւյալը կարող եմ ասել․ նախ՝ այդ հեղինակություն վայելելը ես չգիտեմ, թե ինչ չափանիշներով է չափվում, չգիտեմ՝ քանի հոգու մոտ են այդ հարցումը կատարում, եւ ինչից ելնելով են այդ հարցման մասնակցողները պատասխանում դատարանների հեղինակություն վայելելու մասին, որովհետեւ եթե անձը երբեւէ առնչություն չի ունեցել դատական իշխանության հետ, երբեւէ գործ չի ունեցել, կամ իր մերձավորը չի ունեցել, ինձ համար համենայնդեպս անհասկանալի է, թե անձն ինչ չափանիշներից ելնելով է իր կարծիքը կազմում դատական իշխանության հանդեպ։ Այն, որ դատական համակարգում, ինչպես մնացած բոլոր համակարգերում, խնդիրներ կան, դա ոչ ոք չի ժխտում, բայց այն, որ այդ խնդիրներն ավելին չեն, քան մյուս համակարգերի խնդիրները, դա ես կարող եմ ասել, իսկ այդ խնդիրները ժամանակի ընթացքում պետք է փորձ կատարվի լուծել»։ ԲԴԽ-ն, որպես դատավորների անկախությունը երաշխավորող մարմին, երաշխավորո՞ւմ է իր անկախությունը։ «Եթե դատավորն ուզում է անկախ լինել, ինքն այդ անկախությունը կարող է իր համար գտնել, իմ անկախությունն ապահովելու համար ԲԴԽ դիմելու անհրաժեշտությունը երբեք չեմ տեսել, դրա համար չեմ կարող այդ մասով ավելին ասել»,- պատասխանեց Մնացականյանը։

Վերջերս դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որ ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ ընտրողաբար է կարգապահական վարույթներ հարուցում, հարցրինք՝ համաձա՞յն եք Ազարյանի տեսակետի հետ։ «Ես չեմ կարող համաձայնել կամ չհամաձայնել, դա դատավորների միության նախագահի կարծիքն է եղել, կարող եք հարցերն ուղղել իրեն կամ զուտ փաստագրական, ժամանակագրական իրադարձությունները փորձեք հասկանալ, թե ինչպիսին է եղել, ես այդ իրավիճակին գնահատական տալ չեմ կարող։ Ընտրողաբար մոտեցումը գնահատելու համար պետք է այդ ամբողջ վարույթներին տիրապետես, ես չեմ տիրապետում վարույթներին ու փաստերին, որպեսզի կարողանամ ասել՝ ընտրողաբա՞ր է, թե՞ ոչ»։

ԲԴԽ-դատավորներ լարվածությանն անդրադառնալով՝ դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց․ «Վերջին տարիների ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության դիրքերից, այսինքն՝ այն, ինչ պետք է ԲԴԽ-ն աներ։ Եթե ԲԴԽ-ն այդ քայլերը պատշաճ չի կատարում, ապա դա կարող է լինել հակասության առիթ։ Անկախ այն բանից, թե ում կողմից ուղղորդում կլինի, երբ ԲԴԽ-ն ասում է, որ իրենց մոտ բացարձակ կոնսենսուս կա, ապա դա այդպես ուղղակի չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս կա, դա նշանակում է, որ ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է։ Մեր գործընկերներից մեկն արդարադատության նախարարի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները որակել էր այնպիսի մտերմիկ, որ նույնիսկ միասին խաշ են ուտում։ Եթե ընդունենք, որ 10 հոգով գնում են խաշ ուտելու, մի փոքր կենցաղային օրինակ բերեմ, հնարավո՞ր է պատկերացնել, որ բոլորն էլ նույն նախասիրություններն ունենան խաշի շուրջ, բոլորը միս ուզենան ուտել, բոլորը յուղ ուզենան, լավաշը փրթեն խաշի մեջ։ Բնականաբար՝ ոչ, եթե 10 հոգով գնում են խաշ ուտելու, ապա մեկի խոլեստերինն է բարձր՝ միս չի ուտում, մյուսը խաշ չի ուտում, բայց էստեղ ստացվում է, որ բոլորը գնում են խաշի ու ուտում են մսոտ, յուղոտ, լավաշը փրթած խաշ։ Այսինքն՝ հնարավոր չէ, որ 10 հոգին նույն կարծիքն ունենան, եթե 10 իրավաբան, որոնք տարբեր ժամանակներում սովորել են տարբեր բուհերում, ունեն տարբեր կենսափորձ, կեսը գիտնական է, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ, որ այդ 10 հոգին չունենան սեփական կարծիք ու աշխատեն բացարձակ կոնսենսուսի պայմաններում։ Եթե իրենք ասում են, որ վիճում են ու հետո են նույն եզրահանգմանը հանգում, ապա այդպես չի լինում, եթե վիճում են, գոնե 10-ից մեկը պետք է տարբերվող կարծիք ունենա, բայց իրենք առանց կաշկանդվելու ասում են, որ բացարձակ կոնսենսուսի պայմաններում են աշխատում»։
 

 

դատավորների ժողով ԲԴԽ Հայաստան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին