«Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:
Չգիտեմ շնորհավորեմ եմ Արշակ Վարդանյանին թե ոչ, քանի որ նրան սպասում է ծանր, ռիսկերով հարուստ և վտանգավոր աշխատանք:
Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև: Եվ ամենակարևորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա»,- գրել է նա: