f

Անկախ

Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների. Ալեքսեյ Տոկարև


Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը։

«Հաճախ տարբեր ուժեր, եւ ինչ մեղքս թաքցնեմ՝ Արեւմուտքը, բացասաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ակտիվորեն առաջ են մղում այն նարատիվը, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը հոդված է գրել ճապոնական թերթի համար, որտեղ ասել է, որ Հայաստանը մնացել է մենակ, չկա մեկը, որ պաշտպանի։ Դե, եկեք ենթադրենք, թե իսկապես նախկին գլխավոր քարտուղարը ճիշտ է։ Ո՞վ խաղաղապահ կդառնա։ Ո՞ր կողմից։ Կամ՝ ո՞ր ազգը կկանգնի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ»,- նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ հենց ռուս խաղաղապահներն են կանգնած հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչի հետ կապված, ինչպես նշել է փորձագետը, տարօրինակ է լսել խոսակցություններ այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։

«Եվրոպացի քաղաքական գործիչների գործը հիանալի է, «լրատվամիջոցային», գովազդային։ Նրանց խնդիրն է հասնել Հայաստանի սահման, հենվել բլոկպոստին, սելֆի անել, անպայման ասել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, եւ հեռանալ։ Ահա այդ եվրոպացի քաղաքական գործիչների ողջ պատասխանատվությունը»,- Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչների գործունեությունը նկարագրել է Ալեքսեյ Տոկարեւը։

Նրա խոսքով՝ ԵՄ–ի պատասխանատվությունը սելֆի անելն է։ Արեւմուտքը, ինչպես նշել է ռուս փորձագետը, սիմուլյացիա անելու հիանալի վարպետ է, իսկ իր համերկրացիներն իրապես կանգնած են եւ իրապես պաշտպանում են Ստեփանակերտն այն տեսքով, ինչպիսին կար, պահպանում են Ղարաբաղը։

«Եվ Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է պահպանվում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների»,- ընդգծել է միջազգայնագետը։ 

Ալեքսեյ Տոկարև Արցախ Հայաստան Ադրբեջան ԵՄ Ռուսաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին