f

Անկախ

Կոնստանտին Օրբելյանի և Լիպարիտ Ավետիսյանի ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է


Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը «Delos Music» նշանավոր ընկերության կողմից ձայնագրել է20-րդ հոբելյանական ալբոմը, որում ներառված են տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ հայ տաղանդաշատ  օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ։ Սա Լ. Ավետիսյանի առաջին անհատական ալբոմն է, որի ձայնագրման առաջարկը դեռևս տարիներ առաջ արվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի կողմից։

 

Լիպարիտ Ավետիսյանը կարևորելով համագործակցությունը Կ. Օրբելյանի հետ նշեց. «Այս ձայնագրության մտահղացումը մաեստրո Օրբելյաննին էր, և մենք պլանավորել էիք դեռ չորս տարի առաջ այն իրագործել, բայց հայտնի պատճառներով՝ պատերազմ, համավարակ, այնուհետև իմ զբաղվածության պատճառով չէր հաջողվում գոնե հինգ օր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի հանդիպեինք Կաունասում և իրականացնեինք ձայնագրությունը։ Այս տարի բարեբախտաբար հաջողվեց։ Ձայնագրության համար հատկացրել էինք չորս օր, սակայն ավարտեցինք երեք օրում։ Ձայնագրել ենք տենորի համար գրված 13 հայտնի արիաներ, գրեթե բոլոր արիաներն էլ իմ խաղացանկից  են, այսինքն բոլոր այդ դերերով ես ներկայանում եմ աշխարհի տարբեր բեմերում»։

 

Լիպարիտ Ավետիսյանը սովորել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցևի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Ներկայումս արտիստը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

 

«Նախ պետք է ասեմ, որ անչափ  կարոտել էի մաեստրո  Օրբելյանին։ Շատ ուրախ և հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան։ Մաեստրո Օրբելյանն ինձ համար ավագ եղբայր է, ընկեր, ում խորհուրդնեը մշտապես շատ կարևոր են ինձ համար։ Այն դրական ու ջերմ մթնոլորտը, որ կարողանում է մշտապես ստեղծել մաեստրոն և այդ էներգետիկան փոխանցել շրջապատին գլխավոր գրավականն է հանդիսանում այսպիսի մեծածավալ նախագծերը դյուրությամբ իրագործելու համար։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք նոր ու հետաքրքիր համատեղ նախագծերով հանդես կգանք»,-նշեց իր խոսքում Լիպարիտ Ավետիսյանը։

 

Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր Կոնստանտին Օրբելյան) տեղի է ունեցել նաև Լիպարիտ Ավետիսյանի և ամերիկացի օպերային երգչուհի Քրիստին Սամփսոնի համատեղ համերգը։ Համերգային երեկոն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։

 

Լիպարիտ Ավետիսյան Կոնստանտին Օրբելյան Քրիստին Սամփսոն Կաունասի սիմֆոնիկ նվագախումբ Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին