f

Անկախ

Մի քանի հարյուր տոննա թունաքիմիկատներ չեն մաքսազերծվում․ ֆերմերը զգուշացնում է՝ կարող է էկոլոգիական աղետ առաջանալ


Հայաստանում այս պահին կա հազար տոննայի հասնող չմաքսազերծված թունաքիմիկատ, որը, եթե առաջիկայում չմաքսազերծվի եւ չօգտագործվի, կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը։

«Մարդիկ վճարել են մաքսավճարի մոտ 50 %-ը, սակայն մաքսազերծում չի իրականացել օրենքի փոփոխության պատճառով։ Եթե թունաքիմիկատը հատկությունը կորցրեց, կդառնա թույն, կարող է ընդհուպ պայթյունի հանգեցնել։ Ոչ մի արտահանող երկիր այդ թույնը հետ չի ընդունի, մեր երկիրն էլ այդ ծավալի թույն ուտիլիզացնելու հնարավորություն չունի։ Որեւէ կերպ չեն թաղելու, որովհետեւ կարող է արտահոսք լինել, ընդերքային ջրերով կարող է մարդկանց թունավորել կամ ինչ-որ կոնկրետ տարածք կարող է թունավորվել եւ այդտեղ այլեւս ոչ մի բույս եւ կենդանի չի կարողանա գոյատեւել»,- ասաց Մնացականյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն առաջացել է այն պատճառով, որովհետեւ քաղաքացիները նշել են մեկ թունաքիմիկատի անուն, սակայն փորձել են ներմուծել այլ տեսակի կամ այլ երկրի արտադրության թունաքիմիկատ։

«Օրենքով սահմանված կարգով կան հստակ թունաքիմիկատներ, որոնք ընդգրկված են թույլատրելիների անվանացանկում։ Քանի դեռ օրենքի պահանջը չի կատարվում, այդ թունաքիմկատները ներս մտնել չեն կարող։ Դեկտեմբերի դրությամբ՝ չմաքսազերծված թունաքիմիկատները հասնում էին 300 տոննայի, հիմա գուցե ավելացել է, հնարավոր է տնտեսվարողները չեն դիմել ՍԱՏՄ-ին։ Այս պարագայում իրենք կամ պետք է փորձեն օրենքի պահանջին համապատասխանեցնել թունաքիմիկատը կամ էլ վերադարձ կազմակերպել»,- նշեց Հարությունյանը։

թունաքիմիկատներ մաքսազերծում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին