Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու։
Կարո Փայլանն իր էջում գրել է, որ ըստ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կանոնակարգի մեկ անձը երկու անգամից ավել իրավունք չունի պատգամավոր լինել։
Նշենք, որ Կարո Փայլանը պատգամավոր է դարձել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կազմում։
Թուրքիայում մայիսի 14—ին տեղի են ունենալու ընտրություններ։