f

Անկախ

Մահացել է ֆիզիկոս-գիտնականը, մանկավարժ-ուսուցիչը՝ Գագիկ Վարդանի Գրիգորյանը


Ցավով, հազար ափսոսանքով գուժում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծատառով մարդը, ֆիզիկոս-գիտնականը, մանկավարժ-ուսուցիչը՝ Գագիկ Վարդանի Գրիգորյանը, ում ներկայությունը միշտ հաճելի էր, պահանջված, իսկ բացակայությունը՝ նկատելի:

Գագիկ Գրիգորյանը այն եզակի մտավորականներից էր, ով հավատում էր, որ մեր երկրում հնարավոր է ստեղծել համաշխարհային մակարդակի մրցունակ կրթական միջավայր, որովհետև գիտեր, որ գաղափարները հենց այնպես չեն թափառում մեր մտքերում և սովորեցնում էր նրանց մարմնավորելու ստեղծագործ մեխանիզմը: Ֆիզիկան, Ֆիզմաթ դպրոցը, ֆիզիկայով հետաքրքրվող աշակերտները նրա տարերքն էին, և պատահական չէր, որ սիրելի գործընկերը 1983 թվականից աշխատում էր ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում և՛ որպես մանկավարժ, և՛ որպես գիտաշխատող: Ֆիզմաթ դպրոցում Գագիկ Գրիգորյանը ղեկավարում էր ֆիզիկայի օլիմպիադայի հայաստանյան թիմը և միաժամանակ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի խմբավարն էր:

Նրա ղեկավարությամբ Հայաստանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում նվաճել է տասնյակ մեդալներ: Նա հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածների, 30-ից ավելի դասագրքերի և ուսումնական ձեռնարկների: Իր բեղմնավոր և անբասիր աշխատանքի շնորհիվ Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Սակայն լավագույն մեդալները նրա համար իր սաներն էին:

Գագիկ Գրիգորյանը նաև «Այբ» դպրոցի հիմնադիրներից մեկն էր, Հայաստանում «Կենգուրու» միջազգային մրցույթի լիազոր ներկայացուցիչը: Նա 2011թ-ից դասավանդում էր «Այբ»-ում, որովհետև «Այբ» գաղափարի շուրջ միավորվել էր այն պայծառ լավատեսությամբ, որ նորարարությունը և կրթական լավագույն միջավայրը կարող են հեղափոխել ու խթանել գիտության առաջընթացը:

Գագիկ Գրիգորյանը ֆիզիկայի նկատմամբ իր անդավաճան սիրով վարակում էր աշակերտներին, և պատահական չէ, որ նրա սաներից շատերը այսօր հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ասպարեզում: Սակայն կա մի բան, որ այս ամենից առավել կարևորվում է՝ Գագիկ Վարդանի Գրիգորյանը ստեղծեց և դարձավ հետնորդների «Դպրոցի» հիմնադիր, որ ընդհատում չլինի: Նա մտածված իր գործին ներառեց ֆիզմաթցիների մի սերունդ, որոնք անշահախնդրորեն և ազնիվ նվիրումով կառաջնորդվեն և կյանքի կկոչեն իր սկզբունքները:

Այսօր, սիրելի՛ ուսուցիչ, հոգիդ հանգիստ կարող է ննջել, որովհետև գործիդ շարունակողները կան, և դու երկնկից տեսնելու և հետևելու ես:

 

ԿԳՄՍ նախարարություն,

Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց,

«Այբ» դպրոց

 

մահազդ Գագիկ Վարդանի Գրիգորյան Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ԱՅԲ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին