f

Անկախ

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել վերջին ժամերին ռազմական գործողությունների դադարեցման համար.Աշոտյանը նամակով դիմել է Կլաարին


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակով դիմել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին:

Նամակում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ պարոն Կլաար,

Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ եւ շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։

Արդեն 4 ժամից ավել ՀՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն սադրիչ ռազմական գործողությունների է դիմել, որոնց արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ:

ԵՄ դիտորդական առաքելության մանդատն ենթադրում էր ՀՀ անվտանգային միջավայրի բարելավում:

Խնդրում եմ պարզաբանեք ստեղծված իրավիճակում.

* ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել վերջին ժամերին ռազմական գործողությունների դադարեցման համար,

* արդյո՞ք արդեն արձանագրվել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ դրանց հիման վրա ԵՄ պաշտոնական տեսակետների գործնական փոփոխություն, ոչ թե ՝ հայտարարություններ, նախատեսվա՞ծ են, թե՞՝ ոչ:

Վերջին անգամ ռազմական գործողությունների երկայնքով՝  Սոթք, Տեղ եւ այլ համայնքներ, ԵՄ առաքելությունը.

* ե՞րբ է դիտարկումներ իրականացրել,

* այդ դիտարկումների մասին ադրբեջանական կողմին տեղյակ պահելուց հետո, ինչպես Դուք խոստովանում եք, ի՞նչ է արձանագրվել:

Լինելով իրական եվրոպական արժեքների ամրապնդման ջատագովներից մեկը՝ խորապես ցավ եմ ապրում ԵՄ առաքելության գործունեության այս ընթացքում արդեն իսկ  տեսանելի խնդիրների վերաբերյալ, որոնք  չեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաեւ՝ չեն նշմարել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ որեւէ կոնտր-քայլ:

Հարկ եմ համարում նշել նաեւ, որ ԵՄ առաքելության ուղարկումը պետք է զուգակցվեր ԵՄ-Հայաստան համապատասխան պայմանագրով, ուստի մինչ պայմանագրի կնքումն ինչի՞ հիման վրա է ԵՄ-ն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին:

Ակնկալում եմ Ձեր հրապարակային պատասխանը:

Հ. Գ. Ի դեպ, երբ համեմատում եք այս առաքելությունը նախորդի հետ եւ տեղեկության փոխանցումը նաեւ այդ հանգամանքով պայմանավորում, հիշեցնեմ, որ նախորդ առաքելության ստեղծման հիմքում նաեւ Ադրբեջանի ստորագրությունն էր:

Հ. Հ. Գ. Այս նամակի հարցադրումները չեն հանում  ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ  չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան»:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում բաց նամակ Տոյվո Կլաար ադրբեջանցիների ներխուժում զոհեր և վիրավորներ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին