f

Անկախ

Արցախում իրականացած նախագահական ընտրությունները վկայեցին մեր երկրում քաղաքական դաշտի խորը ճգնաժամի մասին. Արդարություն


Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Արցախում իրականացած նախագահական ընտրությունները վկայեցին մեր երկրում քաղաքական դաշտի խորը ճգնաժամի մասին։ Հարկ է նշել, որ Արցախում արդեն տարիներ շարունակ գրեթե բացակայում են ներքին քաղաքական գործընթացները։ Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ: Սակայն, որոշ ուժերի թեթև ձեռքով կանաչ ճանապարհ հարթվեց ընտրություններն, երկրորդ փուլում առանց պայքարի ընթանալու համար։ Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի համապետական ընտրությունները որևէ դրական ազդեցություն չունեցավ Արցախի Հանրապետության քաղաքական կյանքի վրա, իսկ երկրում տեղի ունեցած փոփոխությունն ընդամենը իշխանության փոխանցման գործընթաց էր, որի անունը դրեցին ընտրություն։
Սիրելի՛ հայրենակիցներ․
ինչպես գիտեք, Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ երեկ պարզ դարձավ, որ 6-7 կուսակցական անդամներով, բոլոր առողջապահական նորմերը և սոցիալական հեռավորությունները պահպանմամբ, նամակներ հանձնելու կապակցությամբ, որոշում է կայացվել հարուցել քրեական գործ։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության նկատմամբ։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելու գայթակղությունից։
Սիրելի հայրենակիցներ.
Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը, որպես ընդդիմադիր ուժ, կրկին անգամ վստահեցնում է, որ ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը պատասխանատվություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ ենք հուսախաբ չենք անելու մեր ընտրողներին՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

Արցախի Հանրապետություն «Արդարություն» կուսակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին