f

Անկախ

«Հրապարակ». «Նախկինները կպատժեին մալիշկեցի կնոջը»


«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու վերաբերյալ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հարցրինք՝  ինչո՞վ է Հայաստանի «դեմոկրատիան» տարբերվում եվրոպականից, որ այնտեղ կոշիկ, պոմիդոր, ձու են նետում նախագահների վրա, դրանք քաղաքական ակցիաներ են համարվում, իսկ պատերազմից մազապուրծ կնոջ նետած անձրեւանոցը բռնության գործադրում է համարվում։

«Դե, ժողովրդավար երկրներում իսկապես ընդունված չէ բողոքող քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելը, քրգործ հարուցելը, եթե մենք այդ ճանապարհն ենք ընտրել, պետք է մենք էլ հարգենք քաղաքացիների իրավունքը, բայց, գիտեք, իրավիճակները տարբեր են, գուցե մարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ գուցե կնոջ պահվածքը հրահրված է եղել ինչ-որ խմբի կողմից, ուստի նորմալ է, որ ձերբակալել են, ապա ազատ արձակել: «Հավանաբար, իրենք էլ հուզական երեւույթ են դիտարկել, ոչ թե քաղաքական ակցիա, դրա համար են ձերբակալել»։

Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին եւ ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։ Նա հիշեցնում է, թե որքան լոյալ գտնվեց Փաշինյանը «սյունյաց ողջույններ հղած ագրեսիվ» քաղաքացիների նկատմամբ․ «Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց»:

Մինչդեռ նախկինների ժամանակ որեւէ մեկը, Բագրատյանի խոսքով, անպատիժ չէր մնա․ «2007 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իմ համակիրները Սերժ Սարգսյանին հարց էին տվել, թե իր գլխավերեւում որ հանրապետության դրոշն է, որովհետեւ մենք վիճարկում էինք օրենքով արգելված դրույթը` ՀՀԿ-ի դրոշն էր փակցրած, հարց էին տվել՝ ո՞ր դրոշն է, ձեր ներկայացուցիչը պատասխանատվությունից խուսափելու համար ասում է` Կոլումբիայի դրոշն է, այդ հարց տվող կնոջն ուժային մեթոդներով հեռացրել էին այդ վայրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

հովանոցի նետման միջադեպ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին