f

Անկախ

168.am․Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Քաշաթաղից տեղահանված բազմազավակ մայր է. նրան տրամադրվել է հանրային պաշտպան


Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում  Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին։

Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության, կինն իր մոտ եղած անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

«Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները»,- նշված էր ՔԿ հաղորդագրության մեջ։

Կինը՝ 47-ամյա Նարինեն, Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, նա թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից է, բազմազավակ մայր։

168.am հետ զրույցում տիկին Նարինեի ամուսինը՝ Սուրիկը, ասաց, որ այս պահին ո՛չ ինքը, ո՛չ կինը չեն ցանկանում խոսել, այդպես իրենց խորհուրդ է տվել փաստաբաններից մեկը։

«Կինս փաստաբան չունի, հանրային պաշտպան է, մենք այս պահին որևէ հարցի չենք կարող պատասխանել, կինս տանն է արդեն»,- ասաց մեր զրուցակիցը։

168.am հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանն ասաց, որ միջադեպից անմիջապես հետո, իմանալով, որ կինը Քաշաթաղից է, կապ է հաստատել ամուսնու հետ։ Միջադեպին արձագանքել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Երեկոյան ամուսնու հետ խոսեցի, փոխանցեց, որ հնարավոր է՝ կնոջը մեղադրանք ներկայացնեն։ Չգիտեմ, ինչու է Նարինեն այդպես վարվել, ամուսնու հետ չեմ քննարկել, միայն տարբեր տեղերում կարդացի, որ պատճառը տունն է եղել։

Նարինեն Բերձորի կողքի համայնքից է եղել։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ եկել էր Հայաստան, չէր հարմարվել ու կրկին վերադարձել էր Քաշաթաղ, սակայն նախորդ տարվա ամառվանից հետո, երբ Բերձորը հանձնվեց, նա հաստատվել էր Մալիշկայում։

Վերջին բնակիչներին որ հանձեցին Բերձորից, նաև նրա ընտանիքն էր մեջը»,- շեշտեց Կարինե Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ փաստաբաններն ու իրավաբաններն այս պահին տիկին Նարինեի կողքին են, եթե փորձեն նրան կալանավորել, իրենք արդեն կհասկանան՝ ինչ քայլի պետք է դիմեն։

հովանոցի նետման միջադեպ Նիկոլ Փաշինյան մեղադրանք Հայաստան Քաշաթաղ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին