Թուրքական սոցհարցումներ իրականացնող հայտնի Gezici հետազոտական ընկերությունը ներկայացրել է ապրիլի 1-2–ը, Թուրքիայի խոշոր քաղաքներում իրականացված սոցհարցումների արդյունքները նախագահական ընտրությունների հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Gezici ընկերությունը Թուրքիայի խոշոր 20–ից ավել քաղաքներում իրականացրել է սոցհարցում, թե ում են նախընտրում որպես Թուրքիայի նախագահ։ Հարցումն իրականացվել է 2864 քաղաքացու հետ դեմ առ դեմ ֆորմատով։
Հարցման մասնակիցների 56.2 տոկոսը պատասխանել են Քեմալ Քըլըչդարօղլուին, 42.1 տոկոսը՝Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մյուս երկու թեկնածուները ստացել են 2.1 եւ 1.3 տոկոս։
Հետաքրքիրն այն է, որ նույն Gezici ընկերության նախագահը 2 ամիս առաջ CNNtuk-ի եթերում հայտնել էր, որ նախագահական ընտրություններում սոցհարցումների արդյունքներով առաջատարը Էրդողանն է։