f

Անկախ

Ադրբեջանցիները պահանջել են ինժեներական աշխատանքներ չանել, մերոնք պատասխան են տվել, դրանից էլ ծագել է մարտը. Ա.Խաչատրյան


Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան, դիրքային որեւէ փոփոխություններ չեն եղել. ինչպես եղել են մինչեւ այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են դիրքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է, ինչու մերոնք չեն կրակում, չկրակելու հրաման կա՞, պատգամավորը բարկացավ եւ ասաց. «Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով  բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, կամ նման մի բան, մերոնք էլ  պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք», - նշեց Խաչատրյանը:

Նա վստահեցրեց՝ բանակը երեկ  իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է. «Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են  տվել, իհարկե,  մարտական գործողություններն ավարտվել են մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը  փայլուն կատարել է,  դժվարությամբ, բայց փայլուն կատարել է ու շատ լավ է, որ այս պահին խաղաղություն է ու անդորր», - նշեց Արմեն Խաչատրյանը:

Հարցին՝ ի՞նչ են պահանջում ադրբեջանցիները, ՔՊ-ականը  հեգնեց. «Ասում են՝ եկեք Արցախը տանք ձեզ: Չգիտե՞ք՝ ինչ են պահանջում, ամեն ինչ անում են, որ մեր ինժեներական աշխատանքները չիրականացվեն: Այնտեղ  շատ լուրջ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ինչը ադրբեջանցիների դուրը չի գալիս»:

Մարտը դադարեցնելու հարցում որևէ միջնորդություն չի եղել. դադարեցվել է Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների խոսակցությունների ու բանակցությունների արդյունքում:

«Հարցն այսպես է դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերա՞զմ, թե՞ դադարեցվում է ու դադարեցվել է: Դադարեցման մեջ, ես վստահ եմ, որ մեծ դեր է ունեցել երեկվա դիրքերում ամուր կանգնելն ու պատասխան  հարված տալը», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Հայաստան Արմեն Խաչատրյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին