f

Անկախ

Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարներին անվանել է ամենախելացի մարդիկ


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարներին անվանել է ամենախելացի մարդիկ։ Նա այսպիսի կարծիք է հայտնել երեքշաբթի, Fox News հեռուստաալիքում ամերիկյան քաղաքական մեկնաբան Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

«Նրանք բոլորն ամենալավն են։ Այդ մարդիկ ամենալավն են իրենց խաղում։ Ամերիկացի տղերքն այդպիսին չեն եւ երբեք այդպիսին չեն եղել»,- ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը՝ նշելով, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին համարում է «փայլուն», Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ «լավագույն», իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «շատ խելացի»։

Թրամփը նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն կարող էր փոխշահավետ աշխատել Ռուսաստանի հետ, եթե դեմոկրատները չնախաձեռնեին անհիմն հետաքննությունը 2016թ. ընտրություններին միջամտության մասին։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեի նրա [Պուտինի] հետ։ Բայց շատ դժվար էր Ռուսաստանի վերաբերյալ ֆեյք հետաքննության պատճառով»,- ասել է նա։

2022թ. նոյեմբերին Թրամփը հայտարարել է, որ մասնակցելու է 2024թ. նախագահական ընտրություններին։

Դոնալդ Թրամփ Ռուսաստան Չինաստան Հյուսիսային Կորեա Աշխարհում

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին