f

Անկախ

Իտալիայի նախարարների խորհուրդը միգրացիոն ճգնաժամի պատճառով կես տարով արտակարգ դրություն է հայտարարել


Իտալիայի նախարարների խորհուրդը կես տարով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ամբողջ ազգային տարածքում՝ «կապված միգրանտների հոսքի բացառիկ ավելացման հետ, որոնք երկիր են գալիս միջերկրածովյան երթուղով», տեղեկացրել է կառավարական Կիջի պալատի մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի կառավարության նիստում դիտարկվել է այն տեղեկությունը, որը ներկայացրել է ՆԳՆ-ի ղեկավար Մաթեո Պյանտեդոզին։ Տեղեկության համաձայն՝ 2023թ. սկզբից Ապենիններում գրանցվել է միգրացիոն հոսքերի կտրուկ ավելացում, ինչը հանգեցրել է կրիտիկական իրավիճակի անլեգալ միգրանտների ժամանակավոր կեցության մի շարք կենտրոններում, առաջին հերթին՝ Լամպեդուզա կղզում։ Ստեղծված իրավիճակում առաջարկվել է շտապ արտակարգ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարգավորվի իրավիճակն այդ «թեժ կետում», որտեղ ներկայում գտնվում է 1,8 հազար փախստական, այն դեպքում, երբ կենտրոնը հաշվարկված է 400 մարդ ընդունելու համար։

Քաղաքացիական պաշտպանության եւ ծովային քաղաքականության նախարար Նելո Մուզումեչիի առաջարկով նախարարների խորհուրդը որոշում է ընդունել  արտակարգ դրության ռեժիմ հայտարարել ամբողջ ազգային տարածքում։ Կառավարությունը, իրական ֆինանսական պահանջմունքների ստույգ գնահատականի սպասելով, Ազգային արտակարգ իրավիճակների ֆոնդից հատկացրել է 5 մլն եվրո առավել շտապ միջոցառումների իրականացման համար։

Աշխարհում Իտալիա միգրացիոն ճգնաժամ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին