f

Անկախ

Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքը և ԵՄ հայտարարությունը


Փորձենք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին: Նախ հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները:

“…Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար”։

Այս նախադասությամբ ԵՄ-ն արդարացնում է Ադրբեջանի սադրանքը ու մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ սահմանազատման բացակայության պատճառով է տեղի ունեցել “միջադեպը”: Հետաքրքիր է, իսկ ուր էր Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ԵՄ-ն, երբ 2021թ-ից սկսած բազմաթիվ տեղերում հակառակորդը խախտել է այսպես կոչված 1991թ. գիծը:

“…Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին”։

Այս միտքը նորից գալիս է հուշելու, որ Պրահայում Նիկոլը ի հաշիվ Արցախի, պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց հիմա նույնիսկ այդ հակահայկական պայմանավորվածությունը Ալիևը չի հարգում ու չի բավարարվում: Իսկ Բրյուսելին բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ կզոհի Հայաստանը: Փաստորեն, Բրյուսելը ևս սպասում է Հայաստանի նոր զոհաբերություններին: Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա, երբ 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 23 սահմանազատման մասին եռակողմ հայտարարություն ես ստորագրում Մոսկվայի միջնորդությամբ, իսկ հետո գնում նույնը փորձում ես անել Բրյուսելի միջնորդությամբ՝ բնականաբար մնում ես առանց միջազգային երաշխիքի: Արդյունքում երկու կողմն էլ թքած են ունենում քեզ հետ համագործակցության լրջության վրա: Դրա համար է Նիկոլը ողբում, որ եթե վաղը խաղաղության համաձայնագիր կնքի Բաքվի հետ, միևնույն է միջազգային հստակ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Այս իրավիճակում ԵՄ-ն օգտվելով առիթից, իր բնականաբար ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Դրա համար էլ կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է “աջակցել” այդ գործընթացին:

Հայտարարության վերջում նշվում է, որ ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի ԵՄ-ն, ապա ինչո՞ւ երեկվա ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով, թե՞ գործ ունենք հերթական “Face-saving”-ի հետ:

Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները:

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում ադրբեջանական ներխուժում Տեղ համայնք Հայաստան ԵՄ զոհեր և վիրավորներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին