f

Անկախ

«Ուզում ենք աշխատենք ու շենացնենք Արցախը». արցախցի Արևիկ Պետրոսյան


Ապրելու և արարելու երազանքով

Արցախցի Արևիկ Պետրոսյանը Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղից է, Աշանի հայտնի դերձակ Գրիգորիի թոռն է և կարել սովորել է մայրիկից: Արևիկի ամուսինը Կապանից է, և Ստեփանակերտում վարձով բնակարանում էին բնակվում:

Մեր պատմության հերոսուհին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել էր Երևան և նոր կյանք սկսել այնտեղ. կիսատ երազանքները սրտում` շարունակելով ապրել և արարել: Դեռ Արցախում որդու ծնվելուց հետո Արևիկն ուզում էր ինչ-որ բանով զբաղվել:

Այդ ժամանակ կարի մեքենա է գնել և որոշել ստեղծագործել`պատրաստելով գեղեցիկ  գլխազարդեր, գլխարկներ, աքսեսուարներ, մանկական հագուստ, հետագայում արդեն` մկրտության անվանական սրբիչներ և շապիկներ: Իր աշխատանքները ֆեյսբուքյան էջով գովազդելով` հաճախորդներ է ձեռք բերել: Շատ պատվերներ էր կատարում:

Ասում է`ավելի շատ հաճախորդներ ուներ, քան` փորձառու դերձակները: Արևիկն այդպես փոքրիկ քայլերով նախասիրությունը նպատակ է դարձրել` դառնալով պահանջված և սիրված դերձակ: Սեփական արհեստանոց բացելու համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել, սակայն Արցախյան 44-օրյա պատերազմը խաթարեց ամեն ինչ: Պատերազմի ժամանակ Արևիկն իր հետ կարողացել է միայն կարի մեքենան տեղափոխել Երևան: Անգործության չի մատնել իրեն: Մի օր իր  հաճախորդներից մեկը հետաքրքրվել է Արցախից տեղափոխված ընտանիքների ճակատագրերով: Արևիկին օգնելու ցանկություն է հայտնել և միջնորդել բարերարների աջակցությամբ կարի համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու:

«Մտածում էի` գոնե կար անեմ, հույսով լցվեմ: Հիմնական պատվերներն Արցախից էին լինում:  Վարձով խանութ էի բացել և իմ պատրաստած գլխազարդերը, գլխարկները, մկրտության անվանական սրբիչներն ու մանկական հագուստը վաճառել»,-ասում է նա:

Այդպես արցախցի դերձակը Երևանում շարունակել է զբաղվել սիրելի աշխատանքով: Հետո ժամանակակից կարի մեքենա է գնել: Արևիկը ոչ միայն կարում է, այլև` ասեղնագործությամբ զբաղվում: Նա խոստովանում է` Երևանում ջերմ են ընդունել մեր հայրենակիցները, բայց խստապահանջ էին պատվերների հարցում: Արցախում այլ էր. շատերն արդեն ճանաչում էին նրան և որոշ հարցերում փոխըմբռնումով էին մոտենում:

Համոզված է` կգա մի օր, որ Արցախում էլ պատվիրատուները խիստ պահանջկոտ կլինեն: Արևիկն Անկեղծանում է` Երևանում Արցախի հանդեպ անսահման կարոտով էր ապրում: Ասում է` հոգով միշտ Արցախի հետ էր:

 

Արևիկի եղբայրը զոհվել է պատերազմում

2022 թվականի դեկտեմբերի 5-ին Արևիկն ընտանիքի հետ վերադարձել է Արցախ, իսկ դեկտեմբերի 12-ին թշնամին փակել է Արցախի կյանքի ճանապարհը:

«Մի օր որոշել եմ խանութը փակել և վերադառնալ Արցախ: Նպատակ ունեի սեփական խանութ-արհեստանոցը բացել Ստեփանակերտում և ինձ նման կանանց ներգրավել այդ գործում»,-ասում է նա:

Հիմա բնակվում են Ստեփանակերտում` հայրական տանը, որ պետական աջակցությամբ է տրամադրվել նրանց: Նպատակները երազանք դարձնել առայժմ չի հաջողվել: Տան մի սենյակը արհեստանոց է դարձրել և այնտեղ է աշխատում հիմա: Երևանից իր հետ բերած կարի պարագաներն էլ արդեն սպառվում են:

Արևիկի խոսքով` հարազատ գյուղի հետ շատ կապված է եղել, շատ կարոտում է: Ստեփանակերտը նա համարում է միայն իր բնակավայրը:

Հայրը` Բորիս Պետրոսյանը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է. պատերազմի ժամանակ վիրավորվել է և հաշմանդամություն ունի: Երկու եղբայրները` Գրիգորին և Նիկոլայը, Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից են, կամավորագրվել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: Գրիգորին իր կենդանության օրոք պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հրետակոծվել է նաև հարազատ գյուղը` Նոր Սեյսուլանը: Պատերազմի առաջին վայրկյանից Գրիգորին կամավորագրվել է Արցախի պաշտպանությանը: Հենց պատերազմի առաջին օրը համագյուղացիների հետ մեկնել է ռազմաճակատ: Հարազատները մի քանի օր չեն կարողացել կապվել նրա հետ: Գրիգորին զոհվել է սեպտեմբերի 29-ին` Մատաղիսը պաշտպանելիս:

Բայց սա Արևիկի միակ` չսպիացող վերքը չէ: Ճակատագիրը նորից դաժան հարվածներ է հասցրել նրա ընտանիքին: Հարազատ գյուղը` Նոր Սեյսուլանը, անցել է թշնամու վերահսկողության տակ: Այնտեղ հուղարկավորված եղբոր մարմինը մեծ դժվարությամբ են տեղափոխել Հայաստան:

Եռաբլուրում հուղարկավորելու խնդիրներ են առաջացել, որ լուծելու համար երկար ժամանակ էր պետք: Հարազատները ստիպված Գրիգորիին և զոհված մյուս համագյուղացիներին վերահուղարկավորել են Սևանի գերեզմանատանը: Արցախի շրջափակման պատճառով նրա շիրմին այցելելու հնարավորությունից զրկված են Արևիկն ու նրա ծնողները:

«Եկել եմ այն հույսով, որ ես նրան այնտեղ մենակ չեմ թողնելու»,-հուզված ասում է նա:

Արցախի շրջափակման 122-րդ օրն է լրացել: Արցախի կյանքի ճանապարհը փակ է, բայց արցախցիները շարունակում են երազել անկախ ու խաղաղ Արցախում ապրելու և արարելու մասին:

«Մի օր հույս ենք ներշնչում, մի օր այդ հույսը մարում է: Միայն ուզում ենք աշխատենք ու շենացնենք Արցախը»,- ասում է Արևիկը:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ Արցախ Արևիկ Պետրոսյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին