f

Անկախ

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 174


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը: Նա պատասխանում էր ԼՂ հակամարտութան վերաբերյալ հարցին՝ անկախության տարիների ընթացքում: Փաշինյանը նշեց. «Այստեղ մենք ունենք երկու մաս. մինչեւ «Մադրիդյան սկզբունքներ» եւ «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո։ Մինչեւ «Մադրիդյան սկզբունքները» հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը ու ինչպես Խորհրդային միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել է անկախություն, հետեւաբար չի եղել Ադրբեջանի կազմում, անկախացել է ԽՍՀՄ-ից։

2007թ.-ին իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որտեղ ընդգծվում էր ե՛ւ տարածաքային ամբողջականության սկզբունքը, ե՛ւ ինքնորոշնման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ու այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձանեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։ Եթե «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, հետեւաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, «Մադրիդյան սկզբունքներ»-ով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետո, ընդ որում՝ այդ սկզբունքների նախագծի հեղինակը որոշ եւ հավաստի տեղեկությունների համաձայն, հենց հայկական կողմն է եղել։

«Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։

Նշենք,որ Առաջին անգամը չէ, «Մադրիդյան սկզբունքների» մասին խոսում Փաշինյանը: Սակայն 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում:

ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը…»,- նշված էր փաստաթղթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Նիկոլ Փաշինյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին