f

Անկախ

Դատարանը մերժել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը, ՔՈ-ն առաջիկա օրերին կհրապարակայնացնի ամբողջ տեղեկատվությունը՝ ապացույցներով․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչական դատարանն ապրիլի 11-ին հրապարակված որոշմամբ մերժել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցը, որով կուսակցությունը պահանջում էր չեղյալ հայտարարել Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սիսիան համայնքի սեփականությունը հանդիսացող էլեկտրասյուների վրա զոդվել են վահանակներ, որոնց վրա քարոզարշավի 24 օրերից 18-ի ընթացքում փակցված է եղել ՔՊ ցուցակի առաջին համար Արման Հակոբջանյանի նկարը, որն այդ ժամանակահատվածում եղել է Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ ըստ հայցվորների՝ վերջինս վարչական ռեսուրս է կիրառել, քանի որ եղել է համայնքապետ եւ համայնքին պատկանող գույքն օգտագործել է նախընտրական քարոզչության համար։

ՔՈ-ն նախ դիմել է տարածքային ընտրական հանձնաժողովին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, սակայն հանձնաժողովն ասել է, որ բուն քվեարկության օրը որեւէ խախտում չի եղել, հետեւաբար, ընտրություններն անվավեր ճանաչվել չեն կարող, ինչից հետո ՔՈ-ն դիմել է վարչական դատարան։ Այս հայցով Հանրապետական կուսակցությունն ու ՔՊ-ն ընդգրկվել են որպես երրորդ անձ, ՀՀԿ-ն նշել է, որ համակարծիք է ՔՈ-ի ներկայացրած փաստարկների հետ, ՔՊ-ի ներկայացուցիչը չի ներկայացել դատաքննությանը։ Վարչական դատարանը՝ դատավորներ Պետրոսյանի, Դարբինյանի եւ Առաքելյանի նախագահությամբ, գտել է, որ տվյալ խախտումն ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, քանի որ ՔՈ-ն հավաքել է 5 անգամ պակաս քվե, քան ՔՊ-ն։

Մեզ հետ զրույցում ՔՈ ներկայացուցիչ Վարդան Բալյանն ասաց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան․ «Մերժել են ակնհայտ անօրինական, բացահայտ քաղաքական դրդապատճառներով, ու քանի որ գնացին այդ ճանապարհով, մենք առաջիկա օրերին կհրապարակայնացնենք ամբողջ տեղեկատվությունը՝ ապացույցներով, սրանց այլանդակությունների մասին տեսանյութեր, ձայնագրություններ, փաստաթղթեր։ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ կներկայացնենք, իսկ կայացված վարչական ակտի դեմ բողոք կներկայացնենք ՀՀ Վճռաբեկ դատարան»»։

Մանրամասները՝ այստեղ։

ՏԻՄ ընտրություններ Սիսիան դատական հայց Քաղաքացու որոշում Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին