f

Անկախ

Կնյազ Իբոյան․ «Ուրախ եմ, որ հաղթեցի թուրք և ադրբեջանցի մարզիկներին»


Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 
Մինչ եզրափակիչ մտնելը, հայ մարզիկը տպավորիչ և վստահ հաղթանակներ տոնեց՝ հաջորդաբար հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին։
Անկախի հետ զրույցում Կնյազ Իբոյանը խոսում է նախապատրաստական շրջանի մասին, կարևորում այս մեդալը, քանի որ այն առաջինն էր Եվրոապյի առաջնությունում։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում առաջին անգամ մրցանակակիր դառնալու կապակացությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Հայաստանի առաջնությունից հետո մասնակցեցինք հավաքների Ծաղկաձորում և «Օլիմպավանում»։ Ֆիզիկական և տակտիկական մարզումներ ենք անցկացրել, մարզիչների հետ միասին աշխատել ենք թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերի վրա՝ փորձելով շտկել սխալները։ Կարելի է ասել, լիարժեք պատրաստ էի Եվրոպայի առաջնությանը և Բուխարեստ մեկնեցի լավ մասնակցելու, վստահ գոտեմարտեր անցկացնելու և հաղթելու համար։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ Տպավորիչ հաղթանակներով դուրս եկաք եզրափակիչ, ի՞նչը չստացվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովի հետ պայքարում։
-Ուրախ եմ, որ կարողացա հաղթել  թուրք և ադրբեջանցի մարզիկներին։ Լարված պայքար ստացվեց մինչև եզրափակիչ, գոհ եմ իմ ելույթներից։ Եզրափակչում հավանաբար վստահության խնդիր կար, իրավիճակն այնքան էլ ճիշտ չգնահատեցի։ Նշեմ, սակայն, որ ուրախ եմ այս ձեռքբերման համար։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։
-Սա իմ առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնությունում, մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում հաջողության հասնել, ամեն բան դեռ նոր է սկսվում։ Վստահ քայլերով շարժվելու եմ առաջ, հավատում եմ ուժերս։ Հուսամ, որ այս տարի էլի մեդալներ կնվաճեմ։ Բացի այդ, կա մեծ պատասխանատվություն, երբ ներկայացնում ես երկիրդ, փորձում ես ամեն բան անել պատվով և բարձր մակարդակով ներկայանալու համար։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Հաջողության հասելու համար անչափ կարևոր են համառությունն ու աշխատասիրությունը։ Շարունակելու եմ ջանասիրաբար աշխատել և նոր հաղթանակներ տոնել։
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ Հայաստան Եվրոպայի առաջնություն արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Կնյազ Իբոյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին