Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 14-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Լեռներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը գիշերն էլ ավելի կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+6,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14,
Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,
Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,
Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16։