f

Անկախ

Բա էդ ո՞ւմ բերածն էր էդ միլիարդների զենքը, իրե՞նք էին 2 տարում բերել, որ ինքը տարավ հանձնեց Ադրբեջանին. Սերժ Սարգսյան


Նիկոլ Փաշինյանը իմ մեղադրանքները չհերքեց, եւ դա միանշանակ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած զինամթերքի եւ անձնակազմի 50 տոկոսն է միայն օգտագործվել:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, ըստ որի, 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ միայն զենքի խնդիր չենք ունեցել, այլեւ որոշ վայ-զինվորականներ միլիարդների զենքի պահեստը թողել, փախել են, Սերժ Սարգսյանն ասաց. «Բա ինքը ինչո՞վ էր զբաղված: Էդ որ բոլորը մեղավոր են, զինվորականները մեղավոր են, հրմանատարները մեղավոր են, Հայաստանի տղամարդիկ բոլորը մեղավոր են, բա իր փեշակն ի՞նչ էր, ինքն ինչ էր անում: Հիշում եք, որ Տավուշում միջադեպ եղավ, ինքը դա համարում էր հաղթական մարտեր եւ կուրծք էր ծեծում, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Հետո էլ կրկնեց, թե հանկարչծ չշփոթեք: Չենք շփոթում:  Գերագույն գլխավոր հրամանատարը նրա համար է, որ հարցազրույցներ տա՞:

Այդտեղ մի կարեւոր բան էլ է ասել, ասաց՝ միլիարդների զենք-զինամթերք են հանձնել Ադրբեջանին: Բա էդ ո՞ւմ բերածն էր էդ զենքը, իրե՞նք էին երկու տարում էդ միլիարդների զենք-զինամթերքը բերել: Ինքը դրանով ասաց հետեւյալը, որ մինչեւ 2018-ը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին եւ ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք:  Իսկ ինքը այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին, եւ Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից: Ասում է՝ վայ-հրամանատար, բա ո՞ւր էիր նայում, փոխեիր այդ հրամանատարներին: Մինչեւ էդ փոխեիր, ընդհակառակը՝ գլխատել ես բանակը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վերջին 5 տարիների ղեկավարումը, նա պատասխանեց. «Աղետաբեր, ուրիշ բան չեմ կարող ասել: Բոլորդ տեսաք: Միակ ճանապարհն այն է, որ այդ մարդը գնա, իր գործով զբաղվի, թող գնա նորից մի ընդդիմադիր թերթ վերցնի ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չէ:

Սերժ Սարգսյան զենք հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Տեսանյութ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին