f

Անկախ

Չպետության պայմաններում քաղաքացին է բռնում ադրբեջանցի հետախույզին. Թաթուլ Պետրոսյան


Նիկոլ Փաշինյանը մտածում է ոչ թե երկրի, այլ սեփական անվտանգության մասին, դրա հետեւանքն է այն, որ այսօր ադրբեջանցիներն անարգել մտնում են Հայաստանի տարածք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։

«Ինքը մտածում է, որ կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք, որն ընդամենը 500 մետր է հեռու, 4000 ոստիկան հավաքի, պետական պահպանության ծառայությունն էլ մտցրել է կառավարության ենթակայության տակ։ Չպետության պայմաններում քաղաքացին է բռնում ադրբեջանցի հետախույզին»,– ասաց Պետրոսյանը։

Արդարադատության գնդապետը կասկածներ ունի, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների թիվն իրականում ավելի մեծ է, հավանաբար հետախուզական խմբեր են եղել:

«Նրանք քայլելով Հայաստանի պետական սահմանը հատել են, որովհետեւ պետական սահման այսօր գոյություն չունի, այսօր այդ սահմանով ով ուզում՝ գալիս է: Հանգիստ քայլելով եկել, մտել են արդեն բնակավայրեր, մարդկանց տուն են մտել։ Ու պատկերացրեք՝ մտնում է մի տուն, որտեղ մի ամիս առաջ վարչապետի կինն է եղել: Այսինքն այս անձը՝  վարչապետ կոչեցյալը, կամ իր կինը, որտեղ հանկարծ ոտք են դնում, այնտեղ թշնամին է մուտք գործում: Հիշեք՝ Ջերմուկ գնալուց հետո այնտեղ հարձակում եղավ, եւ այլ տարածքներում»։

Այն, որ վնասազերծված ադրբեջանցու մոտ այդ պահին զենք չի եղել, ըստ Պետրոսյանի, նույնպես վկայում է, որ նրանք կարող են հետախույզներ լինել. «Հետախուզական խմբերը շատ դեպքերում զենքերով չեն գալիս»։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ սահմաններում պետական առումով որեւէ անվտամագային համակարգ չի գործում:

«Այսօր մեր դիրքապահները իրարից 1-3 կմ հեռու են գտնվում, ձորերով, արանքներով թշնամին որ իջնի, որեւէ,մեկը չի նկատի: Հիմա Սիսիանի հատվածում մտել են, արդեն հասել են գյուղեր, սա նշանակում է, որ պետական համակարգը, պետական մարմինները չեն գործում, եթե լինեին, այս պայմաններում, նաեւ այն հայտարաության ֆոնին, որ 11 հազար դասալիքներ են եղել,  գլխավոր գերագույն  հրամանատարը, ԱԱԾ տնօրենը, ԳՇ պետը, բանակի հրամանատարը պետք է  հաջորդ կես ժամվա ընթացքում կալանավորվեին»,- ասաց նա:

Թաթուլ Պետրոսյան ադրբեջանցի սահմանախախտ Հայաստան

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին