Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը ստեղծել է արհեստական ինտելեկտի մոդել՝ օգտագործելով նույն բազային տեխնոլոգիաները, ինչ OpenAI ընկերության GPT մոդելը, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով լրատվական գործակալության ներկայացուցչի հետ հարցազրույցը:
«Bloomberg GPT-ի արհեստական ինտելեկտի ներքին մոդելը կարող է ավելի ճշգրիտ պատասխանել հարցերին եւ նույնիսկ կարճ ծանոթագրությունների հիման վրա վերնագրեր գրել»,-հայտնում է հեռուստաալիքը։
CNBC-ի տվյալներով՝ գործակալությունը կարողացել է օգտագործել արհեստական ինտելեկտի ազատ հասանելի, պատրաստի մեթոդներ։ Ի տարբերություն OpenAI-ի GPT-ի՝ Bloomberg-ի GPT տեխնոլոգիան պատրաստված է ֆինանսական փաստաթղթերի վրա:
Bloomberg-ը նաեւ ավելացրել է ավելի քան 100 միլիարդ բառ իր սեփական տվյալների հավաքածուից, որը ներառում է վերջին 20 տարվա ընթացքում ընկերության կուտակած ֆինանսական տվյալները, այդ թվում՝ արժեթղթերի վերաբերյալ փաստաթղթերը, մամուլի հաղորդագրությունները, Bloomberg News-ի հոդվածները, այլ պարբերականների հոդվածները»,-նշում Է հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է CNBC-ն, Bloomberg-ը նախատեսում է իր GPT մոդելը ինտեգրել Terminal ընկերության արտադրանքի միջոցով հասանելի գործառույթներին եւ ծառայություններին: Բայց ChatGPT ոճով chatbot ստեղծելը պլանների մեջ չի մտնում: