«Մեդլայն» բուժկենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:
Շահումյանի փաստաբանները կալանավորման դեմ բողոք էին ներկայացրել, որը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
Նշենք, որ «Մեդլայն կլինիկի» տնօրենին մեղադրում են կորոնավիրուսի շրջանում պետական միջոցներից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ։