f

Անկախ

«Մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անունով, չի բարեհաճում իջնել, զոհվածների ծնողների հետ խոսել, ամոթ չի՞». Ա. Բաբայան


Ինձ զարմացրեց այն, որ զոհվածների մայրերը այստեղ կանգնած թրջվում են, մրսում են, իսկ մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անունով, ուղղակի չի բարեհաճում իջնել, էս մարդկանց հետ խոսել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

Նշենք, որ երեկվանից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են սկսել ՔԿ-ի դիմաց եւ պահանջում են մեղադրանք առաջադրել զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկանների նկատմամբ:

«Ծնողներն ունեն հարցեր, օրինակ, ի՞նչ ընթացքում է այս գործը, արդյոք կան ոստիկանության ծառայողներ, որոնց մեղադրանք է առաջադրվել:  Այս մարդիկ սովորական քաղաքացիներ չեն, զոհվածների ծնողներ են, մենք բոլորս ենք պարտք նրանց: Ես այս պահին Քյարամյանին որպես սովորական տղա, սովորական քաղաքացի եմ դիտարկում, բա մի հատ չիջնե՞ս, հանդիպես: Մարդիկ եկել, փողոց են փակել, կնայք են, մրսում են: Ամոթ չի՞:  Իջւի խոսի, կարող է իջնես, խոսես, միանգամից գնան, կարող է համոզիչ մի բան պայմանավորվես: Սա աբսուրդ վիճակ է»,-ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

Արսեն Բաբայան Արգիշտի Քարամյան Զոհված զինծառայողների ծնողներ նստացույց Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին