Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա հայտնեց, որ նախարարը նույնպես մեկուսացված է. «Շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ»,-հավելեց խոսնակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Առողջացել է 72 քաղաքացի: