Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է գնդակով մարզումները, հաղորդում է գերմանական Bild-ը։
36-ամյա դարպասապահը ոտքի կոտրվածք էր ստացել անցած տարվա դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում։ Այս մրցաշրջանում նա չի հասցնի վերադարձնել մարզավիճակը եւ խաղադաշտ կվերադառնա ամռանը։
Գերմանիայի առաջնության 27 տուրից հետո «Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։