f

Անկախ

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքում զրկվել է իրեն պատկանող վարելահողից. Արման Թաթոյան


Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից: Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետեւանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1,5 հեկտար հողատարածքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաեւ պահանջվող մյուս բոլոր  հիմքերը, որոնք վկայում են, որ հողատարածքը  2003 թվականից պատկանում է հենց իրեն։ Վարկով վերցրած գումարով ցորեն է աճեցրել, մշակել հողատարածքը, բայց հիմա հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում։

Շեգունցների 13-հոգանոց ընտանիքը զրկվել է ապրուստի հիմնական միջոցից։ Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայության պայմաններում ընտանիքը չի կարողանում զբաղվել նաեւ անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Այս հարցերը նույնպես տեղ կգտնեն մեր զեկույցներում ու կդրվեն քայլերի հիմքում:

Խաթարվել է նրա ընտանիքի բնականոն կյանքն ու անվտանգությունը, էականորեն վատացել է սոցիալական վիճակը։ Տեղ համայնքում այսպիսի վիճակում են հայտնվել տասնյակ ընտանիքներ` ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների եւ անօրինական ներկայության պատճառով:

Սա ընդամենը օրինակներից մեկն է, որ  ապացուցում է, որ ադրբեջանական զինված ծառայողները խաթարում են  մեր  խաղաղ բնակիչների բնականոն կյանքը, անվտանգությունը: Ամեն ինչ պետք է անել նրանց հեռացնելու համար մեր բնակավայրերից ու համայնքների միջեւ ճանապարհներից, այդ թվում` միջազգային մեխանիզմների գործադրմամբ:

Արման Թաթոյան ՖԲ Գրառում Տեղ համայնք ադրբեջանական ներխուժում Հայաստան խմբագրի ընտրանի

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին