f

Անկախ

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ...


Տիկնայք և Պարոնայք, ես չեմ ուզում խոսել երեկ տեղի ունեցած ֆարսի մասին մի պարզ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը իրենից ոչինչ չի ներկայացնում, որ կարողանա Ռոբերտ Քոչարյանին դատել, նա կարող է օգտագործելով այսօրվա լծակները ձերբակալել, ասեմ ավելին նա նույնիսկ իրենից ոչինչ չի ներկայացնում, որ Արմեն Աշոտյանին դատի, ու դրանում հիմա արդեն համոզված են նույնիսկ մոլի «հեղափոխականների» մեծ մասն ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամները։ Ասեմ ավելին՝ ամբողջ համացանցը հեղեղված է երեկվա անարդարությունների վերլուծություններով, այնպես որ չեմ ուզում կրկնվել։ Ուզում եմ խոսել այն մասին թե ինչ կլինի հետո։

Բոլորս (չեմ վախենում այս բառը օգտագործելուց, որովհետև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը և իր տերերը) հասկանում ենք, որ բռնի հեղաշրջումը հոգևարք է ապրում և իրադարձությունները արագ զարգանալու են մոտակա մի քանի ամսվա ընթացքում։ Ժողովրդական լարվածությունը սեղմված զսպանակի նման կուտակվում է և օրերի խնդիր է հաջորդ իշխանափոխությունը։ Շոուն վերջացել է բարեկամներ։ Ամեն բան արագորեն գնալու է իր հունով՝ դեպի ավարտ։

Ես կարծում եմ, որ այս կլոունադայի վերջը, կսկի հունիսի կեսերին (խնդրում եմ ժամկետների առումով խիստ չդատել)։ Ինչպե՞ս... Հանրային դժգոհություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կհիշի, որ ժամանակին ասել էր, որ կհեռանա, երբ ժողովուրդը իրենից դա պահանջի և «նեղացած» կփախչի մի ինչ որ արտերկիր, որտեղից նրան չեն արտահանձնի։ Այնպես որ բոլոր նրանց, ովքեր սպասում են Փաշինյանի դատին, կարծում եմ հուսախափություն է սպասում։ Նրա նկատմամբ միակ հնարավոր «դատ» իրականացնողը կկարողանա լինել ՀՅԴ-ն... Մի խոսքով քիչ է մնացել, կտեսնենք։

Իսկ հետո՞... Դե հետո ամեն բան տեղի կունենա կայծակնային արագությամբ։ Առնետների փախուստ խորտակվող նավից, որն արդեն հիմա տեղի է ունենում։ Ազգային ժողովի լուծարում՝ կտրուկ արդեն «հագահեղափոխական» դարձած ԼՀ-ի և ԲՀԿ-ի թեթև ձեռքով և սեպտեմբեր ամսին՝ ազգային ժողովի ընտրություններ։

Այս ընթացքում ձևավորված «ժամանակավոր կառավարությունը» նույնիսկ, չեմ կարծում, որ կվստահվի պրն. Ավինյանին։ Կարծում եմ, որ ամենահարմար թեկնածու կարող են համարել Արթուր Վանեցյանին, ով իր զինվորական կեցվածքով, ազնվությամբ կվարի այդ դերը, հետագայում այն պատվով հանձնելով հաջորդ իշխանությանը։

Սեպտեմբերին ԸՆՏՐՎԱԾ Ազգային Ժողովը կլինի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ պատմության մեջ ամենադեմոկրատ ազգային ժողովը, որտեղ չի լինի մեծամասնություն, համենայն դեպս տեսանելի մասով, այլ ներկայացված կլինեն բազմաթիվ ֆրակցիաներ՝ ՀՅԴ, ԲՀԿ, ԼՀ, ՀՀԿ, Ադեկվատ միաբանություն... և էլի այլ կուսակցություններ, ընդ որում համոզված եմ, որ այնտեղ կլինեն նույնիսկ «իմքայլականներ»։

Այս ընթացքում Եվրոպական կառույցներից կգան բոլոր վճիռները և Հրայր Թովմասյանը կիրականացնի ըստ իս, իր հիմնական առաքելությունը։ Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի, որովհետև «վնգստացող» դատավորները այլևս կհականան, որ չունեն անձնական սպառնալիքներ և արդեն ժամանակն է «փոխել իրենց գլխարկը»՝ նորի և հնարավորինս փրկել իրենց նստատեղը։

Նորընտիր Ազգային Ժողովը կառաջադրի Ռոբերտ Քոչարյանին՝ վարչապետի պաշտոնին և Քոչարյանը միաձայն կընտրվի ՀՀ Վարչապետ, ինչով կրկին կփչացնի իր անձնական կյանքը և իր կյանքի արդեն հասուն տարիքում, փոխանակ վայելի իր ընտանիքն ու թոռներին, 24 ժամյա ռեժիմով կանցնի Նիկոլ Փաշինյանի և իր տերերի կողմից, ծրագրված կերպով, հիմնովին փլուզված ՀԱՅՐԵՆԻՔԻ վերականգնման գործընթացին՝ օգտագործելով իր և իր մտերիմների բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։

Հայ ժողովուրդը, օրերի և ամիսների ընթացքում իր մաշկի վրա կզգա կտրուկ դրական փոփոխություններ, սակայն մանկուրտի հոգեբանությամբ կրկին կսկսի վայրահաչել ու բողոքել, հորինելով նոր լեգենդներ օրվա իշխանության և կառավարության անդամների մասին, մոռանալով, թե ինչ ավիրված վիճակում եկան այս նվիրյալները իշխանության և ինչպես կրկին «կեղտից՝ բոնբոներկա» սարքեցին... Անպայման կգտնվեն նաև նախկին մոլի «հեղափոխականներ», ովքեր փրփուրը բերաններին կգովաբանեն օրվա իշխանություններին, նույն կերպով վատաբանելով՝ ժամանակին իրենց կողմից Քրիստոս անվանած և նրա որոշ մասերին դելիկատեսի որակներ հաղորդած սուբյեկտին և նրա մերձավոր շրջապատին։ Կտրուկ կպարզվեն միլիարդավոր դոլլարների չարաշահումներ, կոռուպցիայի դեպքեր և այլ ազգադավ բաներ, որոնց մասին նրանք այսօր էլ տեղյակ են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև առայժմ լափում են այդ լափամանից։

Տեղի կունենան դատեր, այլ ոչ ֆարսեր, ինչպես հիմա։ Կայացվեն վճիռներ։ Բոլոր այն անձիք, ովքեր հիմա վայելում են իրենց լափամանը, չհավատալով իրենց «Քաջ Նազարի» բախտին և հասկանալով, որ մի օր սա վերջանալու է, կհայտնվեն ճաղեր ետևում և «քյաբաբ առ քյաբաբ» կվերադարձնեն ամբողջ գողունը, ընդհուպ մինչև անարդար մսխված պարգևավճարները։

Իսկ ի՞նչ է սպասովում նոր իշխանություններին՝ մի մեծ ծակ տաշտակ։ Հայրենիք, որի այսօրվա իշխանությունները, հիմնովին փչացրել են իրենց հարաբերությունները միջազգային ԱՄԲՈՂՋ հանրության հետ , Արցախ, որը կանգնած է կործանման եզրին, պայմանագրեր, որոնք ազգադավ են և դավաճանական, կոնվենցիաներ, որոնք մեծ դժվարությամբ են չեղարկվելու, եթե իհարկե դա հնարավոր լինի, անտանելի վատ սոցիալական վիճակ, այլանդակ արտագաղթ և հուսահատություն։ Ահա թե ինչ է սպասվում հաջորդ կառավարությանը։ Իսկ Դուք կուզե՞իք գտնվել նրանցից որևե մեկի տեղում և լծվել հայրենիքի համար կարևոր՝ արժեհամակարգի և բարոյականության վերականգնման գործնթացին...

Մեծ հույս ունեմ, որ ապագա իշխանությունը դաս կքաղի այս երկու տարվա տրագիկ իրադարձություններից և փոխանակ «դեմոկրատ» կերպով շարունակի թույլատրել թշնամական ՀԿ-ների և այլ կազմակերպությունների ու անձանց աշխատանքը, դիրեկտիվ կերպով կհանձնարարի ԱԱԾ-ին խորապես զբաղվել դրանցով և արգելել դրանք, որպես ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ՝ սերունդներին փրկելով այն դժոխքից, որի միջով մենք անցանք։

Իսկ ի՞նչ կանեմ ես... Ես վերջապես կհասկանամ, որ իմ հայրենիքին վտանգ չի սպառնում և հանգիստ խղճով կվերադառնամ իմ աշխատավայր, զբաղվելու ինձ համար հաճելի գործով... Առանց ափսոսալու, որ մեծ անձնական և բարոյական կորուստներ ունեցա այս երկու տարվա ընթացքում։ Գիտակցելով, որ դա արել եմ Հայրենիքիս փրկության համար։

P.S. Խոստանում եմ այս գրառմանս անդրադառնալ 2020 թվականի հոկտեմբեր ամսին, երբ այս ամենը այլևս իրականություն կլինի։

P.P.S. Դավաճան է այն մարդը, ով հեղինակն էր այս «սցենարի», որը բերեց ու կանգնեցրեց ՀԱՅՐԵՆԻՔՍ՝ նման անդունդի եզրին...

#ժողովրդից_թաքուն

#դըմփ_դըմփ_հոպպլա

#Արցախը_սորոսին_մի_տուր

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան ՖԲ Գրառում Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին