Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի՝ դրոշը վառելու կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,- նշել է նա: