f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Վարդան Դևրիկյանի վերջին նամակը ՛՛Հրապարակ"–ին


Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանի անսպասելի մահը շատերին է ցնցել։ Ցանկացած գրագետ ու հայրենասեր մարդու կորուստն է ցավալի, բայց Դեվևրիկյանը, որն անտարբեր քաղաքացի չէր եւ իր երկրի ցավով ապրող մարդ էր, դեռ շատ անելիք ուներ, ուստի նրա անժամանակ մահն առավել մեծ ցավ է պատճառել նրան ճանաչողներին։

Մենք փորձեցինք հիշել, թե վերջին անգամ ինչ հանգամանքներում ենք առնչվել Վարդան Դեվրիկյանի հետ եւ հիշեցինք, որ վերջինը նրա զայրացած նամակն էր՝ ուղղված «Հրապարակի» խմբագրությանը, որն այն ժամանակ չհրապարակեցինք, քանի որ մեզ անարդար թվացին Դևրիկյանի՝ մեզ ուղղված հանդիմանությունները, որոնց հասցետերը բոլորովին այլ անձ պետք է լիներ։ Այսօր, երբ Դևրիկյանը չկա, որպես հարգանքի տուրք նրա հիշատակին, որոշեցինք հրապարակել 2023-ի հունվարի 3-ին մեզ ուղղված նամակը։ 


Նամակի առիթը քաղաքագետ Էդգար Էլբակյանի ստատուսն էր, որը տեղադրվել էր hraparak.am կայքում եւ որը խիստ զայրացրել էր գրականության ինստիտուտի տնօրենին։ Նկատենք նաեւ, որ Դևրիկյանը ոչ միայն լավ գրականագետ էր, այլ նաեւ գեներալ Մանվելի լավ բարեկամն էր՝ երկար տարիներ։ 

Ի՞նչ էր գրել քաղաքագետ Էդգար Էլբակյանը եւ ինչից էր զայրացել Վարդան Դևրիկյանը․

«Մեծերի՞ մասին

• Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։

• Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր, իսկ Բաշ Ապարանի հերոս Դրոն (կարդա՛ գեներալ Մանվելը)՝ բանդիտաց բանդիտ։

• Ընդհանրապես եթե մենք ուզում ենք իրակա՛ն ազգային ոգեփոխություն, ապա անցյալի ամեն ինչ վերաիմաստավորելու անխուսափելի հեղափոխական հրամայականը պետք է գիշեր ու զօր հանգիստ չտա մեզ, որպեսզի կարողանանք թացը չորից զատել ու նոր ընթացք տալ քաղաքական հայության հավերժական ճանապարհին։

• Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ, անառարկելի միակ մեծությունը հավերժական Հայաստանն է և հանուն վերջինիս՝ իրենց կյանքն ի սպաս դնող խոնարհ հերոսները։

Հ․Գ․Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման»։

Հունվարի 2-ին հրապարակված այս գրությանն արձագանքելով՝ հունվարի 3-ին պարոն Դեվրիկյանը <Հրապարակի> էլեկտրոնային փոստով նամակ էր հղել մեզ, այն հրապարակում ենք առանց խմբագրման․

 Բաց նամակ «Հրապարակի» խմբագրությանը

Ռուսական առածն ասում է, որ եթե երկնքից մի մուժիկ ներքև ընկնի, ապա զարմանալի կլինի ոչ թե նրա երկնքից ներքև ընկնելը, այլ թե ինչպես էր նա երկնքում հայտնվել:

Նույն ձևով կարդալով Էդգար Էլիբեկյան կոչեցյալի «Մեծերի մասին» անվանված նողկանքահարույց խզբզոցը Ձեր կայքում, գրողի վրա չզարմացա, այլ զարմացա թե «Հրապարակի» խմբագրությունը ինչպես է իրեն թույլ տվել ոտնակոխ անել բոլոր չափանիշները, տպագրելով Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և Գրիգոր Զոհրապի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների, որոնք վաղուց հերքվել են մեր գրականագիտության և պատմագիտության կողմից, ավելի անմակարդակ և կենցաղային բամբասանքի տեսք ունեցող տարբերակները:

Յուրաքանչյուր երևույթ, առավել ևս եթե այն վերաբերում է հայոց մեծերին, պետք է դիտել և փորձել հասկանալ ժամանակի պատմական միջավայրում: Նման մոտեցում պետք է ցուցաբերի առավել ևս իրեն քաղաքագետ համարող մեկը, եթե իհարկե նա ազգային արժեքները շահարկող և արտաքուստ հայրենասեր համարվող ծախու տգետ չէ:

Մամուլի ազատությունը վերաբերում է տարբեր տեսակետներ հայտնելուն, այսօրվա իրողությունները վերլուծելուն, անգամ պատմության շատ ըմբռնումներ վերանայելու փորձերին, սակայն արդյոք մամուլի և ի մասնավորի «Հրապարակի» համար չկան մեր ազգային անանց մեծություններին վերաբերող կարմիր գծեր, որոնք հատելը անթույլատրելի է:

Նման մեծություններին նման անգրագետ «մեղադրանքներից» պաշտպանելը կնշանակեր հայ դասականների համար վիրավորական մի բանավեճի մեջ ներքաշվել, որն անթույլատրելի է:

Ոչ թե այս մտափսխոցին պատասխանելու, այլ որևէ տարակույս չթողնելու համար պատրաստ ենք «Հրապարակի» մշակութային հավելվածի էջերում անդրադառնալ այդ շրջանի մեր դասականների հասարակական-քաղաքական գործունեության էջերին:

Մինչ այդ «Հրապարակի» խմբագրությունից պահանջում ենք կամ տպել սույն հոդվածը, կամ Ձեր կողմից ներողություն խնդրել Ձեր տպած գարշանքի համար:

Հակառակ դեպքում վստահեցնում ենք Ձեզ, որ «Հրապարակի» կրած բարոյական վնասը ահռելի է լինելու, որի ամենաչնչին արտահայտությունը կդառնա իմ, որպես Ձեր ընթերցող և հեղինակ լինելուց դադարելը։

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն 
Բանասիրական գիտությունների դոկտոր 

 

Վարդան Դևրիկյան նամակ Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին