Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Երեկվա դեպքը լավ ապացույց էր այն բոլոր պնդումների, որ Հայաստանում փաստացի իշխում է թուրքական դրածո իշխանություն։ Մի արժանապատիվ քաղաքացի թշնամու դրոշի հետ արել էր այն, ինչ պետք է անել թշնամու դրոշի հետ։ Դրանից հետո կապիտուլյանտի ինֆորմացիոն լծի տակ գտնվողներից շատերն սկսեցին թիրախավորել այդ մարդուն ու նրա արարքը։ Այսինքն՝ հայանուն մարդիկ թիրախավորում են հայ մարդուն թուրքի դրոշը ծնկի բերելու համար։ Սա հենց թուրքական լուծն է, որ կա․ «թուրքերի դեմ բան մի՛ արեք, որ մեզ չկոտորեն»՝ հին, ստրկական խոսույթը, որ անկախության օրոք նոր լիցք ստացավ լևոնակապիտուլյանտական խմբակի կողմից»։