f

Անկախ

Արամ Նիկոլյանի աշխատանքից ազատման հրամանը բողոքարկվելու է՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան.


«Արամ Նիկոլյանին Հանրային հեռուստաընկերությունից հեռացնելու առնչությամբ տարածված լուրերն այս պահին ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ։ Մենք ինքներս էլ, առավոտյան մամուլից ենք այդ մասին տեղեկացել, ինչպես որ մեր երկրում տարածված է վերջին տարիներին»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ պաշտոնական հրամանի, ծառայողական կամ կարգապահական քննությոան մասին ծանուցում այս պահի դրությամբ չկա։

«Արամ Նիկոլյանին աշխատանքից հեռացնելն առանց, անգամ, հրամանը տեսնելու կարող եմ ասել՝ ապօրինի գործողություն է լինելու։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այնտեղ մի փոքր ողջախոհ կգտնվեն և նման քայլ չեն կատարի՝ հաշվի առնելով այն համահայկական գաղափարական կոնսոլիդացիան, որ ձևավորվեց պարոն Նիկոլյանի անձի շուրջ։ Կարծում եմ, այդ համախմբումը շարունակական է լինելու՝ իր աշխատանքից ազատվելու մասով նույնպես»,- ասում է Ալեքսանդր Կոչուբաևը և հավելում՝ քրեական հետապնդումը դեռ չսկսված դադարեցվեց, հենց, այդ համախմբման ֆոնին, հետևաբար, Նիկոլյանին աշխատանքից ազատողներին նրա ներկայացուցիչը խորհուրդ է տալիս, որպեսզի հաշվի առնեն այդ հանգամանքը։

Նախօրեին տեղի ունեցած գործողությունը, պարզապես, քաղաքացի Նիկոլյանի բարձրացված բողոքի ձայնն է, որը ոչ մի աղերս չունի վերջինիս աշխատանքային պարտականությունների հետ, ասում է ներկայացուցիչը. «Եթե, այնուամենայնիվ, Նիկոլյանն աշխատանքից ազատվի, ապա դա կնշանկի, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես թշնամի համարվող, պատերազմող կողմի դրոշն այրելը կարող է աշխատանքից ազատման հիմք հանդիսանալ, իսկ ես չեմ ցանկանում հավատալ, որ մենք՝ մեր երկրում, ունենք որևէ գործատու, ով թշնամի երկրի դրոշն այրելը կարող է աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելու հիմքում դնել։ Մեկ անգամ ևս՝ խնդրում, պահանջում և հորդրում եմ նման քայլի չդիմել, որովհետև Նիկոլյանի անձի շուրջ ձևավորված համախմբման ընդվզումն իրենք իրենց կաշվի վրա են զգալու»։

Հարցին՝ եթե, հանկարծ, այնուամենայնիվ, Հանրային Հեռուսաընկերությունը գնա նման քայլի, ի՞նչ գործողություններ կնախաձեռնի պաշպանական կողմը, Ալեքսանդ Կոչուբաևը պատասխանում է՝ նման իրավիճակների համար օրենսդրությունը դատարան է նախատեսում. «Ցավոք սրտի, աշխատանքից ազատողն այսօր մեր երկրում այն գործատուներից է հանդիսանում, ով, վստահ եմ, դատական ճնշումների է ունակ, հետևաբար, դժվարանում եմ ասել՝ ի՞նչ կարող է լինել հեռանկարի տեսանկյունից։ Սակայն այն, որ մենք, միանշանակ, լուռ չենք հանդուրժելու այդ իրավիճակը, նույնիսկ, քննարկման ենթակա չէ։ Ազատման հրամանը մեր կողմից բողոքարկվելու է՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։ Սա կլինի ոչ միայն աշխատանքից ոչ իրավաչափորեն ազատման դեպք, այլ նաև՝ կարծիքը կամ դիրքորոշումն ազատ արտահայտելուն դեմ ուղղված քայլ։ Ադրբեջանի դրոշն այրելը, թեև խոսքային ուղեկցում չի պարունակել, բայց սա, ըստ էության՝ ազատ խոսքի դրսևորւմ է և իրեն իրավական համարող որևէ պետություն կամ ժողովրդական հասարակարգ չի կարող անձին ազատ արձակել՝ ինչ -որ դրոշ այրելու համար։ Նորից եմ կրկնում՝ եկեք չմոռանանք, որ մենք պաշտոնապես պատերազմող, թշնամի պետություններ ենք»։

Ամփոփելով զրույցը, Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը հավելում է՝ չմոռանալ նաև նմանօրինակ մարզային մի միջոցառման մասին, թե ինչպես սամբոյի աշխարհի առաջնության ժամանակ Ադրբեջանի ըմբիշը պպզած նստել Հայաստանի Հանրապետության պետական հիմնի տակ։ Արդյո՞ք Ադրբեջանում հիմնի տակ պպզած նստելու համար այդ մարզիկն ազատվեց աշխատանքից կամ քերական գործ հարուցեցին նրա վրա… Ինքը՝ Ալեքսանդր Կոչուբաևը նման բան չի հիշում…

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին Երեւանում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ՝ Ադրբեջանի դրոշը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո դահլիճում հնչեցին սուլոցներ, ապա բեմում հայտնվեց Արամ Նիկոլյանը եւ հրկիզեց դրոշը՝ այն իջեցնելով բեմից։

Դեպքից հետո Նիկոլյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղից դուրս գալով հայտարարել է, որ իր քայլը տղամարդու, թասիբով հայի քայլ էր, որը չունի քաղաքական որեւէ ենթատեքստ։ «Հայաստանի մայրաքաղաքում չպետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը»,- նշել է նա ու ավելացրել, որ որոնք հակառակն են կարծում, ապա թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը։

Աղբյուր` Փաստինֆո

Արամ Նիկոլյան Հանրային հեռուստաընկերություն Ալեքսանդր Կոչուբաև ՄԻԵԴ Հայաստան խմբագրի ընտրանի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին