f

Անկախ

Հայրենի գյուղ վերադառնալու հավատն է, որ մեզ պահում է․ Սուսաննա Արզումանյան


«Հայրենի գյուղ վերադառնալու հավատն է, որ մեզ պահում է։ Եթե այդ հավատը չլինի, երևի մենք էլ չենք լինի։ Բայց թե ինչ է պետք, որ կարողանանք հետ բերել մեր հողերը, չգիտեմ»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ, 48-ամյա Սուսաննա Արզումանյանը։

Նա 14-ամյա դստեր  հետ գյուղից հեռացել  է  հոկտեմբերի 10-ին՝ համոզված լինելով, որ մի քանի օրից վերադառնալու է։ «Այնքան համոզված էինք, որ մի քանի օրով ենք գյուղից դուրս գալիս, որ հետս վերցրել եմ ընդամենը թել, ասեղ, մկրատ, լուցկի, կրակայրիչ, տաք ծածկոց ու 2 մետրանոց կլյոնկա (անջրաթափանց կտոր-հեղ)»,- ասում է Սուսաննա Արզումանյանը՝ հիշելով, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ժամանակ հեռացել հայրենի Տումի գյուղից։

 Նա պատմում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ իրենց գյուղն ապահով վայր է եղել, այլ գյուղերից են իրենց մոտ ապաստանել։ Ու երբեք մտքով չի անցել, որ մի օր իրենց գյուղը կարող է անապահով վայր լինել, իրենք էլ ստիպված լինեն գյուղից հեռանալ։ Հիշում է՝ պատերազմի սկսվելուց հետո ամուսինն ու որդին առաջնագծում էին, ինքն էլ սնունդ էր պատրաստում ու ուղարկում առաջնագիծ, իրենց տնտեսությունն էր վարում ու չէր էլ մտածում տունը և գյուղը լքելու մասին։ 

«Այս պատերազմի մթնոլորտը նախորդներից տարբերվում էր նրանով, որ նախկինում մեր գյուղն ապահով էր, պանիկա չկար, ոչ մեկի մտքով չէր անցնում կանանց ու երեխաներին գյուղից դուրս բերել, իսկ եթե մեկը ստիպված էր իր տունը լքել, ապա ապաստանում էր հարևանի տանը կամ հարևան գյուղում։ Իսկ այս անգամ պանիկա կար»,- հիշում է նա։

Ասում է՝ գեթ մի վայրկյան չի հավատացել, որ կարող ենք պարտվել կամ կորցնել հայրենիքը։ «Չեմ հավատացել անգամ  նոյեմբերի 9-ի համաձայնագրին, մտածում էի, որ ադրբեջանցին իր հողում պետք է մնա, Հադրութը պետք է հետ տան, ախր էդտեղ երբևէ ադրբեջանցի չի ապրել։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե ոնց են այդ թուղթը ստորագրել, որ այդ պայմանը մեջը չկա։ Այլապես ինչո՞ւ էինք  Քարվաճառն ու մնացած տարածքները հանձնում»,- հարցնում է նա։

Հայրենազրկումից հետո Սուսաննա  Արզումանյանն ընտանիքով հաստատվել է Դիլիջանում, որտեղ  բնությունը շատ նման է Հադրութի բնությանը։  Եվ այստեղ ամեն քայլափոխին ամեն քար ու թուփ հայրենի գյուղի մասին է հիշեցնում, ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել կորստի իրողությանը։

«Մեր գյուղը շատ գեղեցիկ  բնություն ուներ։ Արևածագի կողմից Տողասարն էր երևում, արևամուտի կողմից էլ Դիզափայտ լեռն էր՝ մեր քնած գեղեցկուհին։ Գյուղի երկու կողմով գետ էր հոսում։ Հողը բերրի էր, ապրուստ կարողանում էինք վաստակել գյուղատնտեսությամբ,- ասում է նա։- Ու հիմա մեր գյուղի ամեն ինչն էլ կարոտում եմ։ Նույնիսկ էն մի բաժակ սառը ջուրը»։

 Արզումանյանի որդին ու ամուսինը Արցախում են, ասում է՝ չհամակերպվեցին Արցախից դուրս ապրելու մտքի հետ։ Հույս ունեին, որ Արցախում բնակարանի խնդիրը կլուծեն ու ողջ ընտանիքով կվերադառնան Արցախ։ Բայց շրջափակումը բոլոր ծրագրերը խափանեց՝ ընտանիքին երկու մասի բաժանելով; Ներկայում տիկին Սուսաննան 16-ամյա դստեր, հարսի և նորածին թոռան հետ ապրում է Դիլիջանում, իսկ տան տղամարդիկ՝ Արցախում՝ այդպես պայքարելով հայրենի հողը հայկական պահելու համար։ 

Վստահեցում է՝ թե իրենք, թե Արցախում մնացած հարազատներն  ամուր են՝ դժվարություններ նախկինում էլ են տեսել ու սովոր են ճակատը ճակատին դեմ տալով պայքարել դժվարությունների դեմ։

Ասում է՝ հույս ունեն, որ ոչ միայն Արցախի մեզ մնացած մի փոքր կտորը հայկական կմնա, այլ նաև կորսված հողերը կազատագրվեն։ «Բոլորս էլ հույս ունենք, որ  հետ կգնանք մեր տները, մեր հողերը, բայց հայկական, ոչ թե Ադրբեջանի կազմում»,- ասում է Արզումանյանը՝ հավելելով, որ քարոզվող խաղաղ համակեցությանը չի հավատում։ 

«Ի՞նչ խաղաղություն կարող է լինել թշնամու հետ, մանավանդ ադրբեջանցու հետ։  Ինչքան աչքս բացել եմ, տատերիցս թուրքերի վայրագությունների մասին պատմություններ եմ լսել, հետո արդեն ինքս եմ ականատեսը եղել»,- ասում է նա։

Հարցին, թե ինչպես կարող ենք պայքարել Ադրբեջանի՝ օրեցօր աճող ախորժակի ու հարձակումների դեմ՝ Արզումանյանն ասում է՝ «Մի կտրիճ ղեկավար լինի, տես ադրբեջանցիները կկարողանա՞ն օրական մի նոր պահանջ ներկայացնել ու իրենց այսպես պահել»։ 

Իրենց բակի Աղավնին, որ Արզումանյանը նկարել է հեռանալուց առաջ

Խոսելով ապագայից՝ Արզումանյանն ասում է․ «Հայ ենք, բայց չգիտենք, թե մեր վերջն ինչ է լինելու, տուն չունենք, արդեն 4-րդ անգամն է՝ տուն ենք փոխում, երևի Ռուսաստանից  եկածների պատճառով վարձով տներն այնքան են թանկացել, որ դարձել են ոսկուց էլ մի քիչ ավել։ Եթե սեփական տանիք  ունենանք, ամեն վայրկյան չասեն՝ տունն ազատեք, ամեն վայրկյան անօթևան մնալու վտանգի առաջ չլինենք, գոնե կկարողանանք ապագայի մասին մտածել։ Հիմա ապագա չկա, ու մտածել էլ հնարավոր չէ»։ 

Արզումանյանն ասում է՝ փախստական լինելը ծանր բան է, առավել ծանր է, երբ քո իսկ հայրենիքում ես փախստականի կարգավիճակում։ «Նախկինում այս անտարբերությունը չի եղել, մի կտոր հաց է եղել, կիսվել ենք իրար հետ։  Բայց հիմա իրար օգնելը չկա, իրար մասին հոգ տանելը չկա»,- ասում է նա՝ հույսը չկորցնելով, որ մի հրաշքով կամ գուցե մի բարի մարդու աջակցությամբ ի վերջո իրենք նորից տուն կունենան։

 

Արցախ Հադրութ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Տումի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին