f

Անկախ

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում. Hetq.am


Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլեւ հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի եւ համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը: Գրում է Hetq.am-ը:

 

Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք` մեկնում առեւտրի: 
 
«Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:

2018-ին «Հետքը» գրել էր Դուբայում գույք գնած մի քանի հայ գործարարների ու պաշտոնյաների մասին: Տվյալները ստացել էինք Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից: 

Այս անգամ եւս տվյալները ձեռք ենք բերել OCCRP-ից, որն իր հերթին, ինչպես նախորդ անգամ, դրանք ստացել է Վաշինգտոնում գործող C4ADS շահույթ չհետապնդող կազմակերպությունից, որն ուսումնասիրում է միջազգային հանցավորությունն ու կոնֆլիկտները: 

 
Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:  

Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա:

Գագիկ Բեգլարյանի քաղաքական կարիերան ծաղկում էր 1990-ականների սկզբից մինչեւ 2016 թ.: 1993-1995 թթ. եւ 2012-ին մի կարճ ժամանակահատված նա ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, 2002-2009 թթ. Երեւանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարն էր, 2009-2010 թթ.՝ Երեւանի քաղաքապետը, 2012-2016 թթ. էլ զբաղեցնում էր տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Հիմա, սակայն, Հայաստանում Բեգլարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: ՀՀ իրավապահները երկու խոշոր գործ են նախաձեռնել նրա վերաբերյալ: 


Քրեական վարույթ եւ ապօրինի գույքի բռնագանձում

Դրանցից մեկը քրեական վարույթ է, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: 2022 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Երեւանի Կենտրոն թաղային համայնքի նախկին ղեկավարն ու Երեւանի նախկին քաղաքապետը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ այդ դիրքի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք Երեւանում եւ այլ բնակավայրերում: 

Դատախազությունը հրապարակել է Երեւանում գտնվող 24 միավոր անշարժ գույքի ցանկ: Ըստ իրավապահների՝ Բեգլարյանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքը օրինականացնելու, դրա ծագման աղբյուրը խեղաթյուրելու եւ հանցավոր հետքերը վերացնելու համար օգտագործել է իր պաշտոնեական դիրքը եւ մի քանի հոգու օգնությամբ տարբեր ձեւական գործարքներ կատարել՝ հափշտակած անշարժ գույքի մեծ մասն օրինականացնելու համար: Դատախազության տեղեկացմամբ՝ հափշտակվել են նաեւ մի շարք մանկապարտեզների շենք-շինություններ, ինչի հետեւանքով դադարեցվել է դրանց գործունեությունը, խախտվել են դրանցում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքները:  

2022 թ. նոյեմբերին Գագիկ Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով քրեական հետապնդում է հարուցվել: Մի քանի հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել:  

Նախկին պաշտոնյային առնչվող մյուս գործը ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայցն է, որով Գլխավոր դատախազությունը ցանկանում է բռնագանձել Գ. Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն ու դստերը պատկանող ու, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեցող մեծածավալ գույքը: 

Այդ գույքի կազմում են Երեւանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը՝ Տերյան փողոցում: Մնացած անշարժ գույքը գտնվում է Երեւանի այլ վարչական շրջաններում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում եւ Արարատի մարզի Սիս համայնքում: Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նաեւ «Mercedes-Benz S600L» մեքենան: 

Նշված գույքը բռնագանձելու անհնարինության դեպքում Դատախազությունը ցանկանում է գանձել այդ ամենի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր մոտ 11 մլրդ դրամ, ինչպես նաեւ մասնակցության իրավունք 10 իրավաբանական անձանցում եւ մոտ 2 մլրդ դրամ, որը հանձնված 8 փոխառությունների չվերադարձված մասն է: Ըստ Դատախազության՝ պետք է բռնագանձել եւս 4,5 մլրդ դրամ, որը բաղկացած է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտից, այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների մնացորդից, ինչպես նաեւ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված գումարից: 

Վերոնշյալ գույքը բռնագանձելու համար Գլխավոր դատախազությունը 2022 թ. մայիսին դիմել է դատարան: Նախապես գործը գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն հետո տեղափոխվել է նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան:

Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ

Ինչպես տեսնում ենք, Դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա անշարժ գույքը գտնվում է միայն Հայաստանում, սակայն «Հետքը» պարզել է, որ Գագիկ Բեգլարյանը գույք ունի նաեւ Դուբայում: 

Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008 թ.-ից մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42 քմ): 



Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Սամվել Ալեքսանյան Գագիկ Բեգլարյան Հրանտ Դավթյան Դուբայ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին