f

Անկախ

Իշխանությունը պետության օրակարգը սարքել է զառանցանք. Վահե Վարսանյան


Հայաստանի կառավարությունը նախատեսում է պարտադրել ներմուծողներին ավելացնելու ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, այդ թվում՝ դեղերի եւ բժշկական պարագաների չնվազող պաշարները։ «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը օրերս ներկայացվեց էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին հրավիրել էին այն ոլորտների ներկայացուցիչներին, որոնք պետք է ապահովեն տվյալ պաշարները:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը, ով նույնպես հրավիրվել էր այդ քննարկմանը, նշեց, որ գործող օրենսդրությամբ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պաշարները պետք է կազմեն նախորդ տարվա ներմուծման 10 տոկոսը։ Նոր նախաձեռնությամբ այն հասցվում է 25-30 տոկոսի՝ այսինքն ավելացվում է 2.5-ից 3 անգամ: Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ բարձրաձայնում էին այն խնդիրները, որոնց բախվելու են ավելացված նոր պաշարներն ապահովելիս՝ համապատասխան պահեստային տարածքների, հացահատիկի ամբարների, վառելիքի ստորգետնյա ռեզերվուարների բացակայություն, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում   եւ սառեցում: Դեղագործական ընկերությունները պաշարը պահելու տարածքի հետ կապված խնդիրներ չունեն, բայց խնդիր ունեն՝ կապված անհրաժեշտ դեղերի հասանելիության հետ։

1-ին խնդիրը. Կառավարությունը համ արգելում է ներկրել  եւ ապահովել գործող 10 տոկոս մնացորդի շեմը, պատճառաբանելով որ ներկրված դեղերը պետք է գրանցամատյանում գրանցված լինեն, անտեսելով, որ այդ դեղերի գրանցումը վաղուց լրացել է կամ էլ ընդհանրապես գրանցում դրանք չեն էլ ունեցել Հայաստանում, համ էլ պարտադրում է ապահովել համապատասխան պահուստ, դեռ ավելացնելով այդ շեմը 3 անգամ:

Նրա խոսքով՝ Ռազմավարական նշանակության պաշարների պահուստի դեղերի ցանկը պարունակում է 17 խումբ, որոնցից յուրաքանչյուրում 2-12 դեղամիջոց՝ ըստ ազդող նյութի, ընդհանուր 50 անուն: Եվ եթե մինչ  եւ 21թվականի վերջ թույլատրվում էր ներկրել Հայաստանում չգրանցված, սակայն ԵԱՏՄ-ում կամ Եվրամիությունում գրանցված այդ դեղերը, ապա անցյալ տարվա սկզբից այլեւս գործում է այդ դեղերի ներմուծման արգելք՝ չգրանցված դեղեր ներկրելն, ընդհանրապես, արգելված է։

2 խնդիրը. Այդ ցանկի դեղերի մի մասն էլ գրանցված են՝ ժամանակին ներկրվել են ուղիղ արտադրողներից, սակայն այս պահին կամ արտադրողը չի արտադրում, կամ նա շուկայից հեռացել է եւ ներմուծողը տարբերակ չունի ներմուծելու անհրաժեշտ դեղը:

Նա նշեց, որ նույնիսկ նախորդ տարի իրենց ընկերությունը չի կարողացել պահեստում ապահովել պահանջվող չնվազող պաշարը, քանի որ դեղերը պահանջարկ են ունեցել, եւ դրանք սպառվել են, իսկ նոր խմբաքանակ կառավարության արգելքի պատճառով չեն կարողացել ֆիզիկապես ներկրել: Այսինքն՝ ընկերությունը ընտրության առաջ է կանգնել՝ կամ բնակչությանն ապահովել անհրաժեշտ դեղերով, կամ պահպանել չնվազող պաշարը։ Ընդ որում, պաշարը չապահովելու համար բավական բարձր տուգանքներ են սահմանված՝ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում առաջանում է տուգանք չկուտակված ապրանքների 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չապահովելը արդեն առաջացնում է տուգանք 100 տոկոսի չափով։

«Հիմա կառավարությունը, բացի այն, որ «Նյութական պահուստի մասին» օրենքով պարտադրում է մեծացնել ծավալները, նաեւ տուգանքներն է ծայրահեղացնում։ Դեղերի յուրաքաչյուր անունի անգամ 1 միավոր պակասի դեպքում նախազգուշացումից  30 օր հետո ամեն անվանում դեղի համար տուգանքի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ 60 օրվա ընթացքում չլրացնելու դեպքում՝ 5 միլիոն դրամ», – պարզաբանեց նա։

Նա նշեց, որ ռազմավարական պաշարի համար նախատեսված դեղերի ցանկում պահպանվում են բազմաթիվ նա  եւ գրանցված դեղեր, որոնք հիմնականում կիրառվում էին քովիդի բուժման ժամանակ, եւ եթե 2020-2022 թվականին դրանք պահանջարկ են ունեցել , ապա այս տարի, եթե պահուստի ապահովման համար նախորդ տարվա շրջանառության 30 տոկոսը ներմուծվի, պահուստում պարտադիր պահման ժամկետի ավարտից հետո դրանք իրացնել չի հաջողվի   եւ արժեքավոր դեղերը կմեկնեն ոչնչացման։

«Եթե այն ժամանակ 3 օրում էինք դա իրացնում, հիմա 2 տարում չենք իրացնի։ Հիմա եթե մենք այդքան դեղ բերենք, պետությունը դրանց չիրացման համար ի՞նչ պատասխանատվություն է կրում։ Ոչ մի։ Փոխանակ գործարարներին պարտադրեն փոշիացնել իրենց միջոցները  ու նրանց անհեթեթ ծայրահեղ տուգանքների ենթարկեն , հենց կառավարությունը պետք է ստանձնի անմիջական պատասխանատվությունը: Քանի որ սա պետության առաջնային պարտականություն է, խնդիրը պետք է դրվի ապահովել ռազմավարական պաշարները պետական պահուստի կազմակերպման միջոցով:  Ընդամենը պետք է կազմակերպել մրցույթ , որի արդյունքում ստանալ օպտիմալ գնով ձեռքբերում։ Իսկ պահուստը թարմացնելու ժամանակ գնումից հետո չօգտագործված մնացորդը կարող է նորից մրցույթով վաճառել ՝ ապահովելով գրեթե զրոյական ծանրաբեռնվածություն բյուջեի համար։ Սակայն կառավարությունը չի ուզում դա անել՝ պատճառաբանելով բյուջեի սահմանափակությամբ։

Բայց ինչ անհեթեթություն ասես նախագծում են։ Լսում ենք վարչապետին, ժամանակի էսթետիկական ֆենոմենին ՝ «Հայֆիլմի» դիմացի ղռերից ասում է . այստեղ արվեստի քաղաք ենք ստեղծելու, բեմ է լինելու, կինոարտադրություն է լինելու, թատրոններ կգործեն, դպրոցներ, արվեստների ակադեմիաներ։ Հետո ասում է՝ այն մի ղռում պետք է լինի բարձրագույն սպայական դպրոց, մյուս կողմը՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մոտ բոլոր տեխնոլոգիաների կենտրոնը պիտի լինի: Արանքում այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը , որը մշակույթ ձ  եւավորելու շատ կար  եւոր հատկանիշ կլինի : Բարձր տեխնոլոգիաներին հմտացող ապագա ինժեներներն ու գիտնականները կնստեն տրամվայ, նրանց սպայական ակադեմիայի կայարանում կմիանան ապագա քաջարի սպաները , միասին կսլանան դեպի արվեստների թաղամաս՝ կինոյի , թատրոնի , օպերայի դիտումների : Արվեստ ուսանող աղջիկների սպասումներ ու ապրումներ , իրենց երկրպագուների հետ ռոմանտիկ հանդիպումներ ։ Ու այս ամեն ինչի մեջտեղում կկառուցվի ֆուտբոլի նոր ազգային ստադիոն : Միլիարդների ծախսեր : Միաժամանակ «Երեւան Պարկի» կողքը 150 հեկտարի վրա կկառուցվի նոր գազանանոց : Առանց ժողովրդից վախենալու պետության օրակարգը զառանցանք են սարքել:

Բյուջեում գումար չունենք այս պաշարներն ապահովելու համար, ու ամեն ինչ ուզում են բարդել մեզ վրա։ Այնպես չէ, թե մենք պատասխանատու չենք պետության կարիքների համար։ Հարկերը մենք ենք վճարում, «Վագա Ֆարմը» 10-15 մլն դոլար հարկ է մուծում տարեկան, մենք ենք պատվիրակում կառավարությանն անել ծախսեր, այնպես չէ, որ պետության գումարն է՝ ինչ ուզի, կանի», – ասաց նա։

Վահե Վարսանյանի կարծիքով՝ բիզնեսի առջեւ անիրատեսական նպատակներ են դրվում, այն անընդհատ ծայրահեղ տուգանքների վտանգի տակ է, եւ դա արվում է հատուկ նրա համար, որ բիզնեսը կախված լինի կառավարությունից , որպեսզի նրանց զրկեն անկախ գործելու հնարավորությունից:

«Տեսնում ենք, որ իշխանության կողմից արվում է ամեն բան, որ դրվեն անիրատեսական պահանջներ եւ քեզ կախվածության մեջ պահեն։ Գիտեն, որ չես կարող ներկրել այդ դեղերը, քանի որ արգելում են չգրանցված դեղերի ներմուծումը։ Որ ամեն պահի զգաս ՝ մշտապես տուգանվելու նշանառության տակ ես ։ Բացի այդ, բավականին պոպուլիստական է հնչում ռազմավարական պաշարների ապահովումը. մարդկանց կարող են ներկայացնել, ասել՝ պետությունն այս խնդիրները ունի, որոնք իր բյուջեով չի կարողանում լուծել, իսկ մեծ կազմակերպությունները չեն ուզում անել, սաբոտաժ են անում», – նշեց նա։

Դեղագործական ընկերության ղեկավարի խոսքով՝ արհեստական խոչընդոտներ են դրվում ընկերությունների առջեւ նաեւ պետական մրցույթների ժամանակ։ Նույնիսկ գրանցված դեղերի ներմուծման դեպքում, բայց ոչ անմիջապես արտադրողից, զուգահեռ շուկաներից, ընդ որում՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, ներառյալ առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի առկայության դեպքում ընկերությունը չի կարող մասնակցել պետական մրցույթին, թեեւ առաջարկում է ավելի ցածր գներ: Ըստ 2019թ-ին կառավարության կողմից ներդրված պահանջի՝ նման դեպքերում ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պետք է լաբորատոր փորձաքննության եզրակացություն տա տվյալ դեղի վերաբերյալ, բայց կենտրոնը հայտնում է , որ փորձաքննություն հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ լաբորատոր նյութերի բացակայության պատճառով։

Վահե Վարսանյանը հավելեց, որ այս բոլոր հարցերի քննարկումից հետո էկոնոմիկայի նախարարությունում որոշում է կայացվել յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ քննարկումներ անցկացնել իրենց նախարարություններում: Առողջապահության նախարարությունում քննարկման ընթացքում դեղագործական ընկերություններից խնդրել են այն դեղերի ցուցակները, որոնք պահանջված են եղել պատերազմի ժամանակ, իբր իրենք անտեղյակ են : Այդպիսի քննարկումները տոքսիկ են , իսկ ամեն մի քննարկման ընթացքում համոզվում ես , որ սա ընդամենը բուռն գործունեության իմիտացիա է», – ասաց նա։ «Վագա Ֆարմն» ուղարկել է այդ ցուցակները ։ Թեեւ Վահե Վարսանյանը վստահ է, որ առաջարկներ անելն այլեւս իմաստ չունի, քանի որ որոշումն արդեն նախապես կայացվել է, «բայց ավելի ճիշտ է գործելը, մերկացնելով դրանց տխմարություններն ու կամայականությունները, քան անգործությունը»:

«Իրենք հետո որոշման նախագիծը պետք է մեզ ուղարկեն քննարկման, սակայն դա անիմաստ է, քանի որ ինչպես «Վարպետն ու Մարգարիտի» մեջ՝ Աննուշկան արդեն ձեթը թափել է, վարչապետը  որոշումը կայացրել է։ Նախորդ վարչապետները գոնե պահում էին ձեւականությունը եւ քննարկելուց հետո էին հրապարակում որոշումը, այս վերջինի դեպքում որոշումը կայացվում է, եւ ասում են՝ քննարկենք», – ասաց նա։

 Նրա խոսքով՝ ինքը եւ՛ էկոնոմիկայի նախարարությունում, եւ՛ առողջապահության նախարարությունում առաջարկել է բոլորին թույլ տալ ներկրել այն խմբերի դեղերը, որոնք ռազմավարական պաշարի համար նախատեսված դեղերի ցանկում ներառված են: Այդ դեպքում Հայաստան այնքան դեղ կմտնի, որ ինքնաբերաբար կապահովվի ռազմավարական պահուստը։

«Ասում ենք, այդ ներկրման արգելքը հանեք, տուգանքները հանեք, բոլոր հարցերը կլուծվեն։ Ու երբ այս ամենը բացատրում ես,  այնպիսի անհասկացող հայացքով են լսում, կարծես տիեզերքի ծագման մասին ես խոսում։ Ասում են՝ յա՛, ինչպես հանենք տուգանքները։ Տուգանելու մանյակ են: Այս ամենի բացատրությունը բացի դիլետանտիզմից նա  եւ նրանց թշնամությունն է այն պատճառով, որ ամեն քայլի բացահայտում ենք նրանց անբանությունն ու անպետքությունը: Մյուս բացատրությունը՝ կոնկրետ հովանովորչությունն է։ Իրենք կոնկրետ մի քանի ներմուծողների   եւ ներկայացուցչությունների շահերն են պաշտպանում։ Հենց մենք նախորդ թույլտվության շնորհիվ Վալոկորդին ներկրերեցինք, եւ շուկայում գինը 3 անգամ իջավ, միանգամից փակեցին այդ հնարավորությունը, որովհետեւ այդ դեղի մենաշնորհային ներկրողը «Նատալի Ֆարմն» է։ Նույնը «Ռիխտեր Լամբրոնի» դեղերը։ Իրենց ներկայացուցիչը քննարկման ժամանակ բողոքում էր նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանին՝ թե մի տվեք ներմուծման թույլտվություն ըստ դեղերի խմբերի: Որ , ասենք՝ նոոտրոպ դեղերի թույլտվության դեպքում, հանկարծ իրենց էքսկլյուզիվ Կավինտոնը չկարողանանք ներկրել։ Վարդանուշն էլ նրան տեղում հանգստացնում է, որ վերջ, սրանից հետո էլ բացառվում է: Տեսնում ես այդ քիրվայությունը   եւ համոզվում, թե ինչի չեն թույլատրում կենսական դեղերի ներմուծումը», – ասաց Վահե Վարսանյանը։

Նրա խոսքով՝ նույնը տիրում է մյուս ոլորտներում՝ հովանավորչություն, դիլետանտություն, անբանություն, մանր կապրիզներ, ինտրիգներ, թշնամություն: Գործադիր իշխանության ղեկավարն էլ մինչ  եւ ականջները խրված է դեմագոգիայի   եւ ժողովրդին մանիպուլյացիաների ենթարկելու մեջ, ախտահարված իշխանությունը մեկ օր ավել վայելելու մոլուցքով:  Ամեն մի օր ավել այս ամենը հանդուրժելը հանգեցնում է տուգանքների՝ պետության վերջնական կազմաքանդման ելքով:

«Հին Հունաստանում խաբելու համար Սիզիփոսին աստվածները դատապարտել էին հավերժորեն սարն ի վեր ծանր ժայռ գլորել, որը հազիվ գագաթին հասած, դարձյալ գլորվում էր ցած   եւ նա ստիպված ամբողջ աշխատանքը սկսում էր սկզբից: Իշխանության փոփոխության դեպքում պետք է ստեղծվի Բարձրագույն արտակարգ տրիբունալ, որը քննի ընդամենը մեկ գործ՝ Նիկոլ Փաշինյանի գործը պետությունը վերջնական կազմաքանդելու մեղադրանքով: Եվ վճիռը լինի նրա ձեռքը մի քլունգ ու բահ տալ   եւ ուղարկել հավերժ փորելու այն ղռերը, որտեղ նախատեսել է կառուցել ազգային նոր ստադիոն», – ասաց Վահե Վարսանյանը։  

Վահե Վարսանյան Հայաստան դեղեր

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին