f

Անկախ

Դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ տուգանք կիրառել, պաշտպանական կողմը պահանջեց արդարացնել


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։ Գործը մտավ դատական վիճաբանությունների փուլ։

Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Արմեն Գևորգյանը՝ ներկայացնելով մեղադրանքի հիմքում ընկած «փաստերն ու վերլուծությունները»։

Մեկ ժամից ավել տևած մեղադրական ճառից հետո, որտեղ դատախազը փորձեց հիմնավորել Մանուկյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, ի վերջո դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառել պատիժ՝ տուգանք 500 հազար դրամի չափով։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Մանուկյանին, նախատեսում է նաև մինչև 3 տարվա ազատազրկում, սակայն դատախազը պահանջեց ամենամեղմ պատիժը՝ հաշվի առնելով, որ Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ 3-րդ Հանրապետության առաջին վարչապետը, Արցախյան պատերազմի առաջին տարիներին զբաղեցրել է պետնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնները, հետագայում շուրջ տասը տարի հանդիսացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտությունների թեկնածու է, ունի մի շարք պարգևներ և այլն։

Պաշտպանական կողմը՝ ի դեմս փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի, հանդես եկավ պաշտպանական ճառով՝ մեղադրանքը որակելով անհիմն և ներկայացնելով հակադիր փաստարկներ։

Պաշտպանների կողմից շեշտվեց հատկապես այն հանգամանքը, որ, Վազգեն Մանուկյանը քաղաքական դերակատար է, և նրա հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում, հետևաբար նշված հայտարարությունները նույնպես պետք է դիտարկել բացառապես քաղաքական համատեքստում և խոսքի ազատության տիրույթում, ինչը չի կարող պարունակել հանցանքի հատկանիշներ։

«Իշխանության քննադատությունը և հրաժարականի պահանջը քաղաքական դիրքորոշում է, և Մանուկյանն իր քաղաքական տեսակետն արտահայտելու թույլատրելիության դաշտում է գտնվել։ Դրանք բռնության ուղերձներ չեն, այլ քաղաքական քննադատություն»,-նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ հանրային գործիչների, այդ թվում՝ պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ քննադատության շատ մեծ սահմաններ են նախատեսված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային իրավունքում։

Փաստաբան Ալեքսանյանը նկատեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ շատ ավելի կտրուկ համանման հանրային գործընթացներ են կատարվել, բայց որևէ քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվել։

Ամփոփիչ խոսքում Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը՝ հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ Արցախյան առաջին պատերազմում Վազգեն Մանուկյանի՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնավարման ժամանակ է պատերազմի ընթացքը դրական առումով փոխվել։

«Չեմ կարծում, թե մենք բոլորս երազել ենք այսօրվա Հայաստանի մասին, երբ արժեզրկվել են պետական, ռազմական կոչումները, և ամբաստանյալի կարգավիճակ է շնորհվում մարդկանց, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվի բարձր դիրքում, իսկ յուրաքանչյուր հայ երազի հաջորդ կյանքում նույնպես ազգությամբ հայ ծնվել»,-ասաց փաստաբանը։

Ելնելով վերոգրյալից՝ պաշտպանական կողմը դատարանին խնդրեց առաջադրված մեղադրանքը չընդունել և Վազգեն Մանուկյանին արդարացնել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ս․թ․ մայիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու։

Վազգեն Մանուկյան Դատական նիստ քրեական հետապնդում Էրիկ Ալեքսանյան Արամ Վարդևանյան Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին