f

Անկախ

Լայն փակված աչքերով...․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ Անցած շաբաթ-կիրակին լեցուն էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման բեմականացված արարողության ժամանակ տեղի ունեցածի՝ ադրբեջանական դրոշն այրելու և դահլիճից դուրս հանելու վերաբերյալ այլազան քննարկումներով, ամենատարբեր մարդկանց անդրադարձներով, այդ թվում՝ քպական ներկայացուցիչների արտառոց ներողություններով առ «միջազգային հանրություն»: Ու այդ ալիքը դեռ շարունակվում է: Ըստ որում, ալիքն այնպես է կլանել շատ-շատերին, որ թվում է, թե այլևս ուրիշ խնդիր չկա: Ինքը՝ Փաշինյանը, որի կյանքը, կարծես, ընթանում է ինչ-որ զուգահեռ-վիրտուալ իրականության մեջ, ապրիլի 16-ին իր սիրելի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն:

Էներգիա և ֆինանսներ» խորագրով կոնֆերանսի բացմանը, ելույթ էլ է ունեցել... Ծափ տվեք... Մյուս կողմից՝ այն պահին, երբ ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման վերջին նախապատրաստություններն էին տեսնում, «Եռաբլուրում» հողին էին հանձնում Տեղի մոտ զոհված մեր զինվորականներից մեկին: Իրենց ծննդավայրերում՝ մյուս երեք զոհված տղաների հուղարկավորությունն էր: Իրակա՛ն, ո՛չ վիրտուալ Հայաստանում: Այն ժամանակ, երբ իշխանական գվարդիան, Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը հարմար տեղավորված, ՄՀՀ-ում ուրախ-զվարթ ծափողջույններ էր հղում և գլուխ գովում, որ այդ մարզական միջոցառումը Հայաստան են «բերել», ադրբեջանական իշխանությունները շարունակում էին Արցախի շրջափակումը:

Այդ նույն ժամանակ շարունակվում էր ու տակավին շարունակվում է Հայաստանի օկուպացիան՝ ադրբեջանական ագրեսորների կողմից, որոնք ամրանում են հայկական տարածքներում, խրամատավորվում ու «տնավորվում» են ընդամենը մի քանի տարի, անգամ՝ մի քանի օր առաջ հայ հողագործին պատկանող արտերում ու դաշտերում, ինչպես դա տեսնում ենք, օրինակ՝ Տեղում, թեպետ միայն դա չէ: Առհասարակ, որ մի թելն էլ թեթևակի քաշես, այնքան խնդիրներ կթափվեն, որ էլ ասելու չէ:

Բայց պարզվում է, որ մի կարտոֆիլամարտը, մի ապտակախառը հարվածը, մի կարկառուն քպականի անհեթեթ հայտարարությունը կամ խուլիգանական վարքը, մի խոսքով՝ «օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան ու Հայաստանը կրծոտելով զավթելը, քան կենսական իրողություններն ու շոշափելի սպառնալիքները... Ու որքա՞ն ենք մնալու այդպես՝ լայն փակված աչքերով: «Մինչև վե՞րջ...»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․ 04․ 23 թ համարում։

ՔՊ Նիկոլ Փաշինյան ադրբեջանցիների ներխուժում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին