f

Անկախ

Վլադիմիր Պուտինը այցելել է Խերսոնի ուղղությամբ գործող «Դնեպր» զորախմբի շտաբ ու ԼԺՀ


Խորհրդակցության ժամանակ Պուտինը զինվորականներին խնդրել է կարծիք հայտնել Խերսոնի և Զապորոժիեի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Խերսոնի ուղղությամբ գործող «Դնեպր» զորախմբի շտաբ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել զինվորականների հետ, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Խմբավորման շտաբում նա լսել է օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկու, «Դնեպր» զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի և այլ զորահրամանատարների զեկույցները», - նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ժամանակ Պուտինը զինվորականներին խնդրել է կարծիք հայտնել Խերսոնի և Զապորոժիեի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և տեղեկատվություն փոխանակել:

«Չեմ ուզում ձեզ շեղել զորքերի կառավարման հետ կապված ուղղակի պարտականություններից, ուստի այստեղ աշխատում ենք գործնական, կարճ, բայց կոնկրետ։ Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքն այն մասին, թե ինչպիսին է իրավիճակ, լսել ձեզ, տեղեկատվություն փոխանակել», - նշել Է Պուտինը:

 

Ապա Ռուսաստանի նախագահը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում այցելել է «Վոստոկ» ազգային գվարդիայի շտաբ, որտեղ ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ բարձրաստիճան սպաների զեկույցներն այդ ուղղությամբ տիրող իրավիճակի մասին

Հիշեցնենք՝ մարտի կեսերին Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետում ՝ լսելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և մի շարք զորահրամանատարների զեկույցները:

Մինչ այդ նա այցելել էր Մարիուպոլ։

Վլադիմիր Պուտին Խերսոն խորհրդակցություն Ռուսաստան Ուկրաինա Աշխարհում

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին