f

Անկախ

Տեղ գյուղի միջադեպը հայ-ադրբեջանական հակամարտության «ռենտգենյան նկարն» է. Սերգեյ Մարկեդոնով


Քաղաքագետ, միջազգայնագետ, էթնոքաղաքական գործընթացների մասնագետ, МГИМО-ի առաջատար գիտաշխատող  Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

1. Միջադեպերը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հազվադեպ չեն: Դրանք, ավաղ, քաղաքական գործիչները, փորձագետները և լրատվամիջոցներն ընկալում են որպես առօրյա խնդիր:

2. Այսուհանդերձ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը սևեռուն ուշադրություն է պահանջում: Այդ բնակավայրը գտնվում է հայկական Գորիս քաղաքից 10 կմ և Ստեփանակերտից՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա: Ապրիլի 11-ին տեղի ունեցած բախումի հետևանքով զոհվեց 7 մարդ: Տեղի միջադեպը նման բնույթի առաջին նշանակալի իրադարձությունն էր Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության (EU Mission in Armenia – EUMA) տեղակայումից հետո: Առաքելության կայքում հաջորդ օրը հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը. «Տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, որ չսահմանազատված սահմանի պարագայում անհրաժեշտ է պահպանել 1991 թվականի գիծը»: ԵՄ-ն նաև կոչ արեց հակամարտող կողմերին «ավելի բովանդակալից դարձնել սահմանազատման բանակցությունները», ինչպես նաև «այդ գործընթացին աջակցելու» պատրաստակամություն հայտնեց:

3. Ադրբեջանի հետ սահմանին եվրոպական դիտորդներին տեղակայելիս պաշտոնական Երևանի առանցքային փաստարկներից մեկը ՀԱՊԿ-ի անարդյունավետության թեզն էր: Ասվում էր, որ կազմակերպությունն ընդամենը զսպվածության կոչ է անում հակամարտության մասնակիցներին, չի մատնանշում մեղավորներին, թույլ է արձագանքում: Բայց գործնականում պարզվեց, որ ЕUMA-ն էլ չի շտապում որոշակիորեն մատնանշել մեղավորներին: Դե բանակցությունների և ապագայում միջադեպերից ձեռնպահ մնալու անհրաժեշտության կոչերն էլ ձևի համար են, նոու-հաու: Երկար տարիներ Մինսկի խումբը նման քի՞չ հայտարարություններ է արտադրել: Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, օգտվեց եվրոպական առաքելության սայթաքումից և Երևանի գործընկերներին, ինչպես նաև urbi et orbi մատնանշեց այս փաստը: Նշենք, որ ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը քննարկվում է: Եվ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների խոսքով՝ «գնդակը Երևանի կողմում է»:

4. Բայց մի՞թե միայն եվրոպացիների շփոթվածությունն է խնդիրը: Արդյոք Տեղի պատմությունը ավելի խոր շերտեր չի վեր հանում:

5. Մեր կարծիքով, վեր է հանում: Եվ միանգամից մի քանի: Առաջին՝ Հայաստանի և Ադրբեջանի բախումը ղարաբաղյան չէ:  Երկու երկրների միջպետական սահմանների և քաղաքական-աշխարհագրական գծերի դասավորությունը. ահա սա է առանցքային թեման, իսկ Տեղի նման գյուղերը քիչ չեն: Երկրորդ՝ իրենք՝ Բաքուն և Երևանը, չեն կարող և չեն ցանկանում հասնել փոխշահավետ փոխզիջումների, դա նրանց փոխարեն անում են զանազան «բրոկերներ»՝ ըստ ազնվության սեփական հասկացողության և գեղեցիկի մասին սեփական պատկերացումների: Երրորդ՝  հակամարտությունում, ավելի քան երբևէ, շատ մեծ է աշխարհաքաղաքականացման գործոնը: Մինչև 2022 թվականը Արևմուտքը և Ռուսաստանը բացահայտ չեն մրցակցել հայ-ադրբեջանական ուղղությամբ: Իսկ այժմ և այստեղ եկել է տխրահռչակ «the zero sum game»-ը [հաղթողը ստանում է ամեն ինչ-ծնթ. թարգմ.]: Այժմ աշխարհաքաղաքական ընդդիմախոսի յուրաքանչյուր սայթաքում և յուրաքանչյուր վրիպում օգտագործվում է նրա դեմ: Եվ հավատացեք, ռուսական խաղաղապահների զորակազմի յուրաքանչյուր դժվարություն Ղարաբաղում հաճույք է պարգևելու Արևմուտքին: Եվ այս առումով արդեն խնդիրը պրագմատիզմն է: Արժի արդյոք սևեռվել աշխարհաքաղաքական նկրտումների վրա, ավելի լավ չէ՞ չմեղադրել ուրիշներին, այլ գործուն կերպով առաջ տանել սեփականը (խելացի, իհարկե, հասկանալով ուրիշի սխալ հաշվարկներն ու ձախողումները):

6. Այսպիսով, Տեղը հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլի հստակ ռենտգեն է տալիս: Եվ ախտորոշումը շատ բարդ է:

Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան ԵՄ առաքելություն ՀԱՊԿ առաքելություն հայ-ադրբեջանական հակամարտություն տելեգրամյան գրառում

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին