f

Անկախ

Մելիքսեթ Պողոսյանի «մաֆիան» ծեծել է համայնքի ավագանու ընդդիմադիր գործչին. Զեյնալյանը պնդում է՝ Մելիքսեթ Պողոսյանը հանցագործ է


Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը ծեծի է ենթարկվել՝ ՊՆ նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի «մաֆիայի» կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Զեյնալյանը՝ մանրամասներ պատմելով դեպքից։

«Մելիքսեթ Պողոսյանի մաֆիան է, հանցագործներ են։ Մելիքսեթ Պողոսյանը հանցագործ է, դա ասում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ։ Սա էլ որերորդ դեպքն է համայնքում, ինչ գործ լինում է՝ կոծկում են։ Բա մինչև ե՞րբ։ Պատերազմական իրավիճակում գնացել եմ՝ սպա եմ հանել, դրել իմ մեքենան։ Ասում են՝ արի գնանք աշխարահազորով պոստ պահենք։ Հիմա Մշակույթի տանը ինձ էս վիճակն են գցում, բա առաջնագծում՝ զենքը ձեռքին ի՞նչ կանեք։ 44-օրյա պատերազմում փախած «կորոնավիրուս ընկածներն» այսօր համայնքի ղեկավար են, տղա են դառել, հիմա էլ՝ մարդ են ծեծում։ Դիմել եմ կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, մարզպետարան, եթե որևէ կառույցից պատասխան չստացա, ես իմ ձեռքով, արյունով պատասխանը ստանալու եմ։ Հերիք եղավ, բոլ եղավ, կապ չունի՝ թուրքի ձեռքով մեռած, թե՝ հայի »,-նշեց Զեյնալյանը։

Ներկայացնելով դեպքի դրդապատճառները՝ Մ.Զեյնալյանը նշեց, որ ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հրահանգով՝ առանց ռազմական դրության, օրենքի խախտմամբ՝ մարդկանց հավաքել են, որովհետև աշխարհազորում փոխարինող չկա, մարդիկ պետք է 7 օր գնան դիրք պահեն. «Չգիտեմ՝ ո՞ր օրենքով ո՞ր մարդուն որտե՞ղ են գրանցում, եթե հանկարծ մարդը զոհվի, ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է գրանցում։ Աշխարհազորն ընտանեկան բիզնե՞ս է, աշխատանքի տեղավորելու գործակալությո՞ւն, թե ՊՆ գործառույթ։ Եթե բիզնես է, ապա ինչ գործ ունի իր մաֆիան, բոլորին պետք է զինաթափել»։

Ըստ Զեյնալյանի՝ իրեն փորձում են լռեցնել, ինչը պայմանավորում է լրագրողների, «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ շփումով. «որ մատը վնասվածք է ունենում, թարախը կուտակվում, կուտակվում է, վերջում՝ պայթում։ Ես սպասում էի սա»։

Զեյնալյանը բժշկական օգնության չի դիմել, վնասվածքը ստացել է բերանի հատվածում, ատամները մտել են շրթունքի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Մշակույթի տանը, գյուղի մոտ 50 տոկոս, երիտասարդությունը ներկա է եղել։

«Պատասխանը կտա համայնքի ղեկավարը։ Խնդիրն այն է, որ օրենքը խախտել են։ Առանց ռազմական դրության դու՝ ՊՆ խորհրդական, ո՞վ ես, որ գաս նման բան հանձնարարես։ Ես հենց շտաբի պետին ասել եմ՝ դու, համանքի ղեկավարը, Մելիքսեթ Պողոսյանը պատասխան եք տալու, մեղավորը դուք եք»,- նշեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են հրահանգը պատճառաբանում, արդյոք Սուրեն Պապիկյանի հրամանն է, Զեյնալյանը նշեց՝ չի կարող ասել, թե ում հրահանգն է, ինչու են մարդկանց տանում, ստիպում գրանցվել, որ գնան աշխարհազոր՝ առանց ռազմական դրության, առանց կառավարության, համայնքի որոշման։ Ավելին, Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամը այլ հարց ևս բարձրացրեց՝ տրամադրվող օգնությունների վերաբերյալ։

«Մի ցուցակ եմ հանել։ «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հիմնադրամին՝ համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը խաբել են, կեղծ անուններ ներկայացրել՝ իբրև աշխարհազորի, սակայն աշխարհազորի անունների հետ դա չէր համընկնում։ Դա միայն մեկն է»,- նշեց Զեյնալյանը՝ բարձրաձայնելով, որ աշխարհազորում ամեն ինչ էլ կարող է լինել. «Աշխարհազոր հասկանում եմ՝ իր բարեկամներին զինել»։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Մելիքսեթ Պողոսյանին փոխկապակցված անձինք ծեծի են ենթարկում Տեղի բնակիչներին, իսկ Զեյնալյանի մասնակցությամբ՝ երրորդ։ Զեյնալյանը պատմեց, որ օրերս ծեծի են ենթարկել նաև Տեղ գյուղի մեկ այլ բնակչի, որն այժմ գտնվում է «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցում, վաղը պետք է վիրահատվի։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ իրեն լռեցնել չի հաջողվելու, մինչև վերջ գնալու է։
«Փաստինֆո»-ն դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն առ այս պահը պաշտոնական մեկնաբանություն չի տրվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Տեղ համայնք Մասիս Զեյնալյան Մելիքսեթ Պողոսյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին