f

Անկախ

«Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին․ panorama.am


Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելով՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տարբեր հայտարարություններ է արել։ Դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար panorama.am-ը դիմել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանին։

Դավիթ Բաբայան-Ես չեմ ուզում մեկանաբանել իր կամ որևէ մեկի հայտարարությունը, դա իմ մասնագիտությունը չէ։ Ես կարող եմ ասել հետևյալը. Արցախն ինքնորոշվել է, ինքնորոշվել է  իր անքակտելի իրավունքի հիման վրա, ինքնորոշվել է Խորհրդային միության գործող և միջազգային օրենքներին խիստ համահունչ։ Հետևաբար, սա մի փաստ է, և մենք չենք  լինելու Ադրբեջանի կազմում։

Ավելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի Արցախը։ Հասկանալի է, որ տեսականորեն կարելի է մտածել, որ  բարելավումը կարող է բերել  բարեկեցության, ներդրումների, բայց, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մենք ներդրում ենք ունենում մեր սեփական թաղման գործում, թաղման գործընթացն ենք ֆինանսավորում։ Կարծում եմ, սա շատ պարզ է բոլորի համար։

Panorama.am-Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս», «մենք ճանաչել ենք, բայց չենք ասել և բոլոր պատերազմները, կռիվները դրա հետ են կապված եղել»։

Դավիթ Բաբայան-Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այդ թվում նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով Արցախում բացեիբաց ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետևաբար ինչի՞ մասին է խոսքը, որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանի մաս է։ Ալիևն ինքն է հայտարարել, որ ամբողջ աշխարհն իրեն ճնշում է, որ ճանաչի Արցախի անկախությունը։

Panorama.am- Փաշինյանը նաև հայտարարել է, որ Արցախի Հանրապետության (ինքն ասել է՝ Լեռնային Ղարաբաղի.- խմբ) իշխանությունը տեղյակ է եղել իր բոլոր քայլերին։ Արդյո՞ք տեղյակ է եղել, հավանություն է տվել կամ չի տվել։

Դավիթ Բաբայան- Ես չգիտեմ՝ ինչ քայլերի մասին է  ինքն ասում, թող անուններ տա՝ ով էր տեղյակ, ով տեղյակ չէր, մեզ համար գոյություն ունի ընդհանուր մոտեցում, տեսլական. Արցախի ժողովրդի և իշխանության տեսլականը չի փոխվել։

Panorama.am-Շնորհակալություն։

Դավիթ Բաբայան Նիկոլ Փաշինյան Արցախ ինքնորոշում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին