f

Անկախ

Հայաստանից մեկնած միգրանտների 90.3%-ը կազմել են տղամարդիկ, կանայք՝ 9.7%. Վիճկոմիտեն հրապարակել է հայաստանյան միգրացիայի վերաբերյալ զեկույցը


ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է հայաստանյան միգրացիայի վերաբերյալ հետազոտական զեկույցը:

 

2019-2021թթ.-ի ընթացքում միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված ընդամենը բնակչությունից՝ 158.3 հազար մարդ մեկնել է իր բնակավայրից և 2021թ. դրությամբ՝ 112.6 հազարը չի վերադարձել, իսկ 45.7 հազարը՝ վերադարձել է:

Հետազոտության տվյալներով՝ 35.4 հազար մարդ առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր։ Նշված ժամանակահատվածում միգրացիոն տեղաշարժերում ընդգրկվածներից 44.8 հազար մարդու (ընդամենը միգրանտների 23.1%-ի) տեղաշարժը եղել է ներհանրապետական (Հայաստանում)։ Իրենց բնակավայրերից մեկնած միգրանտների 66%-ը՝ 74 հազար 335-ը մեկնել է ՌԴ, վերադարձածների մեծ մասը՝ 56.6%-ը, ՌԴ-ից է։ Միգրացիայի միջազգային հոսքերը կազմում է 148 հազար 948 մարդ, որից 25 հազար 928-ը՝ Արցախի Հանրապետություն։ 25 հազար 928-ից 5 հազար 706-ը մեկնել է ԱՀ, 10 հազար 224-ը՝ վերադարձել, 9 հազար 998-ն ԱՀ նոր վերադարձած միգրանտ է։

Մեկնածների և վերադարձածների շրջանում միգրացիայի հիմնական պատճառ է հանդիսացել աշխատանքը, իսկ տվյալ բնակավայր նոր ժամանածների շրջանում որպես տեղաշարժի պատճառ, բացի աշխատանքից, հանդիսացել է նաև, ընտանիք կազմելը և ընտանիքի վերամիավորումը, ուսում/վերապատրաստումը, բնակություն հաստատելը: Ըստ կոմիտեի՝ մշտական բնակչության կազմում, միգրանտների համակցության մեծամանությունն աշխատել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում: Մեկնած, վերադարձած և նոր ժամանած միգրանտների մեծամանությունն աշխատել է շինարարության ոլորտում, համապատասխանաբար՝ 71.0%, 65.7% և 34.5%-ը: Մշտական բնակչության թվաքանակից, 6.9 հազար մարդ հարցմանը նախորդող 30 օրերի ընթացքում ուղարկել են և 72 հազար մարդ ստացել են տրանսֆերտներ։ Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծագման երկիրը հիմնականում եղել է Ռուսաստանը:

Միգրանտների 5.1%-ը՝ 9 հազար 832-ը, միգրացիայի պատճառ նշել է պատերազմական գործողությունները։ Մշտական բնակչությունից 113 հազար 121-ը արտերկրից ստացել է տրանսֆերտներ, որից 74.9%-ը՝ ՌԴ-ից, 11.9%-ը՝ ԱՄՆ-ից կամ Կանադայից, 9.3%-ը՝ եվրոպական երկրներից, 1.2%-ը՝ ԱՊՀ երկրներից, 2.8%-ը՝ այլ երկրներից։ Տրանսֆերտներ ստացածների մեծ մասը՝ 93.8%-ը, նշել է, որ գումարն օգտագործել է ամենօրյա ծախսերի համար՝ ընթացիկ սպառման նպատակով եւ միայն 1%-ն է տրանսֆերտի նպատակ նշել անշարժ գույքի ձեռք բերում կամ կառուցում։

Զեկույցի համաձայն՝ մեկնած միգրանտների 90.3%-ը կազմել են տղամարդիկ, կանայք՝ 9.7%։ Վերադարձած միգրանտների 77.2%-ը նույնպես կազմել են տղամարդիկ, կանայք՝ 22.8%, նոր ժամանած միգրանտների շրջանում ցուցանիշն այլ է՝ կանայք՝ 61.6%, տղամարդիկ՝ 38.4%։

Մեկնած միգրանտների գերակշիռ մեծամասնության (66%) տեղաշարժն արձանագրվել է 2021թ.-ին, վերադարձածների շուրջ 39 %-ի շարժն արձանագրվել է 2019թ.-ին, որին հաջորդել է 2021թ.՝ 33.8%, իսկ նոր ժամանածների ավելի քան կեսի (52%) տեղաշարժն արձանագրվել է 2021թ-ին։ Միգրացիոն հոսքերի վերջին միտումներով արձանագրվել է, որ 2019-2021թթ.-ի ընթացքում Հայաստան են ժամանել շուրջ 66 հազ. մարդ, իսկ 83 հազ. մարդ՝ մեկնել են ՀՀ-ից, որի շուրջ 70.5%-ի բացակայությունը երկրից հաշվառման պահի դրությամբ, կազմել է մինչև 12 ամիս, 29.5%-ինը՝ ավելի քան 12 ամիս։ Ամիսների բաշխումով արձանագրված տվյալների համաձայն, մեկնումներն ավելի ինտենսիվ են եղել տարեսկզբին՝ փետրվար-ապրիլ ամիսներին, 13.6%-ից մինչև 18.6% համամասնություններով։ Մինչդեռ վերադարձածների և նոր ժամանածների տեղաշարժերի ինտենսիվությունը բարձրացել է տարեվերջին՝ սեպտեմբեր-դեկտեմբեր (շարունակվել է նաև հունվարին) ամիսներին, համապատասխանաբար՝ 12.1% - 14.7% և 10.5%-16.0% ։

Միգրացիա Զեկույց Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին