«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզում շարունակվում է կալանավորների հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը:
Մասնավորապես՝ բացի այն, որ մի քանի ամիսը մեկ Շիրակի մարզի դատավորները տեղափոխվում են այլ դատարաններ, եւ գործերը կրկին սկսվում են քննվել սկզբից, գործում է նաեւ դատական նիստերը հետաձգելու այլ «սկզբունք», մասնավորապես՝ գործը ուղարկվում է դատարան, որոշվում է անձի խափանման միջոցի հարցը, եւ եթե դատարանը կալանավորումը թողնում է անփոփոխ, ապա հետագայում դատական նիստեր ուղղակի չեն կայանում:
Այսինքն՝ մի շարք գործերով նշանակված դատական նիստերը անընդհատ հետաձգվում են կամ ուղեկցող խմբի անգործության հետեւանքով, կամ դատարանը պատճառաբանում է, որ ծանրաբեռնված է: