f

Անկախ

Չճանաչված պետության վարչապետը


Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ.

- Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։

- Նա չի զգում կատարված պատմական աղետի ծավալները։ Չի զգում անսահման կորստի չափը։

- Նման ելույթից հետո դահլիճում հանդարտ քննարկումները և չփոփոխվող առօրյան խոսում են պետական և ազգային տոտալ փլուզումների մասին։ Կամազուրկ, անհեռանկար հայկական գետոյի մթնոլորտ, փլուզված հասարակություն և անելիքը չիմացող քաղաքական միավորներ։

- Նիկոլի դիմաց չկա այլընտրանքային առաջնորդություն, և դա´ է հնարավորություն տալիս Նիկոլին՝ ասել այն ինչ ուզում է, պատմությունը կեղծել այնպես, ինչպես ուզում է, պետական մեքենան վարել այնտեղ, ուր ուզում է։

- Դա նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում։

Եվ վերջապես, Նիկոլի ելույթը անխուսափելի է դարձնում «Մեծ հայկական ռազբորկան», որն անպայման լինելու է և ներառելու է թե' մինչև 2018-ը, թե' դրանից հետո, թե' նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Նիկոլի իշխանության գալը, ինչո՞ւ այսքան հեշտ փլուզվեց պետությունը, ինչո՞ւ այսքան հեշտ ժողովուրդը մերժեց պետությունը։ Ինչու՞ քաղաքական և պետական համակարգը համառորեն հանձնվեց պատեհապաշտներին՝ երկրի կառավարման պրոցեսից դուրս թողնելով գրագետ, պետական մտածողությամբ, լուրջ մարդկանց։ Ինչո՞ւ էր տարիներ ի վեր իշխանությունը շատ-շատերի համար ընկալվում որպես փող դիզելու միջոց, պետությունը՝ որպես «ոսկու հանք», ինչպե՞ս կարող էին Արցախի հարց ունեցող պետության բարձրաստիճան պաշտոնյաները դառնալ խոշոր կապիտալի տեր։

Սա ինչ-որ տեղ բացատրում է հանրության բթացած արձագանքը կատարվողին։ Սակայն չի բացատրում ընդդիմության արձագանքի անհամարժեքությունը։ Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։

Իրեն չճանաչված պետության ղեկավար զգացող մարդը, բնականաբար, պիտի էնպես անի, որ էդ պետության հասարակությունը վերածվի ամբոխի ու մոռանա իր պատմությունը, կորցնի սեփական ամբողջականության զգացողությունը։ Կանգնում է ամբիոնին ու մարդկանց համոզում, որ 30-ամյա պատմությունը չի եղել, դու հիշողություն չպետք է ունենաս, դու չես ունեցել խաղաղություն և արժանապատվություն, ու դու ոչինչ ես։ Իրեն պետք է դա, որ շարունակի մնալ իր տեղում ու կառավարի ամբոխը։ Իսկ մենք՝ հասարակությունը, ուզու՞մ ենք վերածվել ամբոխի։ Իհարկե չենք ուզում, և դրա հակաթույնը, իր դեմ պայքարի մեխանիզմն իր խոսքում առաջարկել է հենց ինքը՝ Նիկոլը։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը։

Վահե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ ալիև Արցախ Ադրբեջան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին