f

Անկախ

Հրավերի դեպքում Դավիթ Տոնոյանը կներկայանա՞ քննիչ հանձնաժողովին․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է լսել նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ում հրավիրելու են նիստին։ Սակայն մեզ հետ զրույցում Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դեռեւս Անդրանիկ Քոչարյանի կողմից ղեկավարվող ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ներկայանալու առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, որ Տոնոյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, պատերազմից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց հայտնի «հրթիռների» գործով, որով Տոնոյանը կալանավորվեց եւ մինչ այժմ կալանավորված է։

Պաշտպանին հարցրինք՝ եթե Տոնոյանին կանչեն հանձնաժողով, կգնա՞, հաշվի առնելով, որ բազմաթիվ նախկին զինվորականներ՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք, հրաժարվել են ներկայանալ եւ Անդրանիկ Քոչարյանին բացատրություններ տալ։ «Դավիթ Տոնոյանն այս պահին չի ստացել որեւէ հրավեր, երբ պաշտոնապես ստանա, դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կասի։ Այս պահին չեմ կարող, հրավերը չստացած, որեւէ բան ասել»,- ասաց պաշտպանը։ Հարցրինք՝ այդ թեման իր պաշտպանյալի հետ չի՞ քննարկել, Տոնոյանը դիրքորոշում չի՞ հայտնել։ «Իր դիրքորոշումն այդպիսին է, ինչպես ասացի»,- պատասխանեց պաշտպանը։ Ինչ վերաբերում է Տոնոյանին առաջադրված մեղադրանքի դատաքննության ընթացքին, պաշտպանն ասաց, որ գործը վկաների հարցաքննության փուլում է․ «Այս պահին 6-րդ վկան է, կարծեմ, հարցաքննվում, ընդհանուր 15 վկա կա»»։

Մանրամասները՝ այստեղ։

Հայաստան Դավիթ Տոնոյան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին