f

Անկախ

Հայաստանը կապիտուլյացիայի ճանապարհին. ИА REX


2020 թվականին հայերին չօգնեցին ամերիկացիները: Եվ Մակրոնը չժամանեց երկնագույն ուղղաթիռով ու անվճար կինո չցուցադրեց [հայտնի մուլֆիլմի երգից՝ прилетит вдруг волшебник в голубом вертолёте и бесплатно покажет кино – ծնթ. թրգմ.]: Եվ գերմանացիները չժամանեցին տանկերով: Եվ հարևան Իրանը միայն մի քանի հարվածային կազմավորումներ տեղափոխեց իր երկրի հյուսիս՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ ապահովելու իր անվտանգությունն ու հնարավոր հակահարվածները: Հայաստանին ոչ ոք չօգնեց: Նրանք լրիվ մենակ մնացին ադրբեջանական բանակի դեմ։

Ադրբեջանն իր տարածքների վերադարձին պատրաստվում էր 30 տարի: Ադրբեջանցիներն արդիականացրին իրենց բանակը, գնեցին համեմատաբար նոր զենք, սովորեցին ռազմական գործողությունների մարտավարությունը: Եվ երբ սկսվեց երկրորդ հայ-ադրբեջանական պատերազմը, ադրբեջանական բանակը գործեց շատ արդյունավետ: Ադրբեջանցիներն ազատագրեցին նախկինում Հայաստանի գրաված բոլոր տարածքները և շրջափակեցին Լեռնային Ղարաբաղը:

Փաշինյանը ստիպված էր շտապ դիմել իրեն ատելի Ռուսաստանին անհապաղ հրադադարի հարցում աջակցելու խնդրանքով. փաստացի ինչ պայմաններով էլ որ լիներ: Այդ հրադադարը ստորագրվեց ադրբեջանական կողմից և Բաքվում գնահատվեց որպես պատերազմի հաղթական ավարտ: Ներկայիս համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի մասով չի սահմանում նրա վերջնական կարգավիճակը, սակայն վերադարձնում է Ադրբեջանի հսկողությունը բուն ադրբեջանական՝ արդեն ադրբեջանական բանակի  ազատագրած տարածքների վրա հարավում և դեռևս հայերի գրաված (միջազգային իրավունքի տեսանկյունից) տարածքների վրա հյուսիսում: Հայաստանը պահպանեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի կենտրոնի վրա:

Վերջին մարտական գործողությունները ցույց տվեցին հետևյալը. Հայաստանը, որ հայտնվել է միայնության մեջ  իր իսկ կառավարության՝ ազգային դավաճանության կառավարության ձեռնարկած Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների փչացումից հետո, միակ երկրների, որոնք 30 տարի երաշխավորում էին Հայաստանի ինքնիշխանությունը, չի կարող երաշխավորել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ սեփական ինքնիշխանությունը:

Սորոսական ձեռնասուն ոչնչության՝ Նիկոլ Փաշինյանի  այսօրվա խուճապահար հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ուշացած փորձ է դե ֆակտո ճանաչելու Ադրբեջանի հաղթանակը, ճանաչելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա և դավաճանություն է ազգային շահերին: Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և միաժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ներկայիս ուժեղ Ադրբեջանին պետք չէ և ձեռնտու չէ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի փաստացի լուծումից հետո, որը Փաշինյանի կապիտուլյացիայից հետո դառնում է Ադրբեջանի ներքին գործը (այդ ամենն այժմ  իրավաբանորեն տեղի է ունենում հայկական բոլոր իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով, սկսած 1991 թվականից, որոնք այդ ամբողջ ընթացքում հրաժարվեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելուց ներքին քաղաքական պատճառներով), Արդրբեջանին մնում է երկրորդ տարածքային խնդիրը՝ միջանցքը դեպի Նախիջևան և Թուրքիա՝ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», որը պետք է անցնի Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի տարածքով:

Ադրբեջանի համար դա կաևոր ռազմավարական հարց է՝ դեպի նախիջևանյան անկլավ և Թուրքիա տրանսպորտային միջանցքիՆախիջևանի շրջափակման մշտական հնարավոր  շրջափակման սպառնալիքի վերացման և դեպի դաշնակից Թուրքիա միասնական ռազմական, առևտրային, արդյունաբերական և տրանսպորտային միջանցքի ստեղծման հարց:

Հայաստանի տարածքով նման միջանցք բացելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ադրբեջանը ներկայիս պայմաններում դժվար թե հաստատի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ երկու տարի առաջ պահանջել է Հայաստանից կամավոր կազմակերպել «զանգեզուրյան միջանցքը», այն ժամանակ Հայաստանը մերժել է դա, բայց Ադրբեջանում ոչ ոք օրակարգից չի հանել:

Հայաստանի Սյունիքի մարզը լեռնային շրջան է՝  սակավ բնակչությամբ և քիչ զարգացած ճանապարհային ցանցով, ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների նույնպիսի թատրոն, ինչ Լեռնային Ղարաբաղում: Ես վստահ եմ, որ հիմա արդեն Ադրբեջանի գլխավոր շտաբում հաղթանակած գեներալները Ադրբեջանից դեպի արևմուտք և Նախիջևանից դեպի արևելք նոր հարձակման պլանն են գծում, իսկ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարզապես հանգիստ սպասելու է, թե երբ միայնակ մնացած Հայաստանը հենց իր կողմից ստիպված կլինի առաջարկել Ադրբեջանին ոչ միայն ինքնիշխանություն Լեռնային Ղարաբաղի վրա, այլև զանգեզուրյան միջանցքը:

Հայաստանին չեն օգնել և չեն օգնի թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները: Միայն Ռուսաստանը և Իրանը կարող են գոնե ինչ-որ կերպ օգնել ներկայիս Հայաստանին, բայց դրա համար հայ ժողովրդին անհրաժեշտ է քաղաքական զգաստացում և իշխանության փոփոխություն Երևանում, այլապես աղետը կսպառնա ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև ողջ Հայաստանին:

Միխայիլ Օշերով

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան հայ-ադրբեջանական հակամարտություն Արցախ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին